Թիվ 94 մանկապարտեզի ծնողները պահանջում են տնօրենի հեռացումը

1 ապրիլի 2026 – 13:06 AMT PanARMENIAN.Net – Թիվ 94 մանկապարտեզի մոտ երեխաների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով տնօրեն Փառանձեմ Միրիբյանի հրաժարականը։ «Մեր հաստատություննում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։ Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,- նշել է … Read more

Մեր առաջնահերթությունն առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովումն է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն սկսել է ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նպատակ ունենալով բազմակողմանի գնահատել տնօրենի գործողությունները և ապահովել հաստատության բնականոն աշխատանքը։ Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նախատեսված են հանդիպումներ ինչպես ծնողների, այնպես էլ մանկապարտեզի անձնակազմի հետ՝ խնդիրը բոլոր կողմերից ուսումնասիրելու համար։ … Read more

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը – Նորություններ 01.04.2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների … Read more

«ԱՄՆ-ն չի մասնակցել Իրանում մարզադահլիճին և բնակելի թաղամասին հասցված հարվածներին». CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է ամերիկյան ուժերի կողմից Իրանի Լամարդ քաղաքում գտնվող մարզադահլիճին և բնակելի թաղամասին հարված հասցնելը։ Հրամանատարությունը նշում է, որ ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 28-ին որևէ հարված չեն հասցրել Լամարդ քաղաքին և հարակից տարածքներին: Ավելի վաղ New York Times-ը, հղում կատարելով ռազմական փորձագետներին և հարվածի վայրից տեսագրությունների վերլուծությանը, հաղորդել էր, … Read more

Իսրայելը հայտնել է առավոտյան հրթիռակոծության հետևանքով 14 վիրավորի մասին

Առնվազն 14 մարդ վիրավորվել է առավոտյան ժամերին կենտրոնական Իսրայելի վրա մի քանի հրթիռային հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վիրավորների թվում է 11-ամյա մի աղջիկ։ Նա ստացել է վերջույթների բեկորային վերքեր և գտնվում է ծանր վիճակում։ Եվս երկուսը՝ 36-ամյա կին և 13-ամյա տղա, հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Տասնմեկ մարդ … Read more

Փաշինյանը փրկում է ժողովրդին «մարդակեր» Քոչարյանից արդեն 8 տարի, բայց արդեն դարձել է այդ «մարդակերը» և ծիծաղում է ժողովրդի վրա

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց: Երբ իշխանությունը սպառում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը, գոյատևելու մեկ միջոց ունի` տարածել վախի մթնոլորտ և օգտագործել իր լեգիտիմ ուժը մարդկանց անօրինական, անհամաչափ և ոչ նպատակային պատժելու համար: Հարցն այն է, որ Փաշինյանը … Read more

Ռուսական կորած Ան-26 ինքնաթիռը բախվել է ժայռին. օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են

Ռուսական Ան-26 ռազմական ինքնաթիռը, որի հետ կապն ավելի վաղ կորել էր, բախվել է ժայռին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են վթարի վայրից։ «Ինքնաթիռը բախվել է ժայռին», – ասել է գործակալության զրուցակիցը։ Մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում Ղրիմի թերակղզու վրայով պլանային թռիչքի ժամանակ կորել էր կապն Ան-26 ինքնաթիռի հետ։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, … Read more

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումները ռազմական հանցագործություն է անվանել

Իրանի միջուկային ծրագրի ցանկացած օբյեկտի, այդ թվում՝ ծանր ջրի արտադրության օբյեկտների վրա հարվածները ռազմական հանցագործություն են համարվում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «ՄԱԳԱՏԷ-ի Համապարփակ անվտանգության համաձայնագրի շրջանակներում միջուկային օբյեկտների և ծանր ջրի արտադրության օբյեկտների վրա հարձակումը հակասում է միջազգային սկզբունքներին և անկասկած ռազմական հանցագործություն է», – ընդգծել է … Read more