Հանձնաժողովում քննարկվել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: «Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, եւ … Read more