Ո՞վ կլինի Թուրքիայի հաջորդ նախագահը. հարցում

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞վ պետք է լինի նախագահի թեկնածուն»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մասնակիցների 37.9%-ի կարծիքով նախագահի թեկնածուն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Երկրորդ տեղում 22.6%-ով Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ … Read more

Որքան մոտենան ընտրությունները Հայաստանում, այնքան ավելի շատ կլսվեն գովեստի խոսքեր Մոսկվայի հասցեին․ Դմիտրի Ռոդիոնով

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի այցի հիմնական նպատակն է նախընտրական շրջանում ցույց տալ, որ իր հասցեին հնչող մեղադրանքները՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։ «Նպատակը լիովին ակնհայտ է՝ ընտրություններին ընդառաջ ցույց տալ, որ իր … Read more

Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Հյուսիսային պողոտա 8, 10 շենքեր, Աբովյան փողոց 37, 39, 41 շենքեր, Կորյունի փողոց 6, 6ա, 8 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Ադոնցի փողոց 19/8, 19/19, 21/2 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 17 … Read more

Սա է, որ Հայաստանում նաև հրամայական է դարձնում փոփոխությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ-հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը՝ արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետևողական քայքայման քաղաքականությունը և ազդեցությունը միաժամանակ: Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաև այն նվաստացումը, որին Ադրբեջանը … Read more

Քննարկվել են ՀՀ-ի և Կատարի միջև զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինի և դեսպանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով միմյանց երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացմանն ու գործարար կապերի զարգացմանն ուղղված միջոցառումների … Read more

Նոր առևտրային միջանցքները կարող են հնարավորություն դառնալ Թուրքիայի համար

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների վերակազմավորման և նոր առևտրային միջանցքների ձևավորման, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Լոնդոնում ներդրողների հետ հանդիպման ընթացքում Շիմշեքը նշել է, որ զարգացումները նաև արագացնելու են «կանաչ» և թվային անցումները՝ ձևավորելով … Read more

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Ապրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց … Read more

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ «Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կլինի տարածաշրջանում ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացների ամենանշանակալի արդյունքներից մեկը։ Այս առումով տեխնիկական նախապատրաստական աշխատանքները … Read more

Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։   ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

Փեզեշքիանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ընդգծվել է տարածաշրջանում արագ խաղաղության անհրաժեշտությունը

Փեզեշքիանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի և ընդգծել է, որ շուտով կուղարկվի մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ։ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իրանում իրավիճակի սրման վերաբերյալ և հույս հայտնել, որ հակամարտությունը … Read more