Նավթի գները կտրուկ աճել են Թրամփի հայտարարություններից հետո

Ֆինանսական շուկաները բացասական արձագանք են տվել Իրանի շուրջ պատերազմի սրման վերաբերյալ աճող մտահոգություններին․ նվազել են բաժնետոմսերի գները, բարձրացել է նավթի արժեքը, իսկ ԱՄՆ դոլարը՝ ամրապնդվել։ Այս զարգացումները հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որոնք չեն տվել սպասված հստակությունը Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտի ժամկետների վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կարող է Իրանին … Read more

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը

«Ռոսատոմ» ընկերությունը կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը՝ նախապատվությունը տալով ոչ իրազեկ եվրոպական կապալառուներին։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ատոմակայանն աշխատում է մինչև 2026 թվականի աշունը, բայց ավարտին է մոտենում դրա շահագործումը … Read more

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի մոսկովյան այցի հնարավոր պատճառը – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել է այն բանից հետո, երբ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ, գրել է «Հրապարակը»։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 30-ին հայտարարել էր, որ ռուսական կողմը չի նախատեսում կոնցեսիան հանձնել երրորդ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին։  Վարչապետ Փաշինյանն … Read more

Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և … Read more

Արմավիրի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «Ford Transit»-ը

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։ … Read more

ՀԷՑ-ը հայտնել է ապրիլի 2-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

Ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։ Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 13 փողոցներ մասնակի, Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղամաս 2, 3, 5, 6, 7, 8, 10 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական … Read more

ՀՀ-ի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար․ միայն ՌԴ-ի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել․ Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Եվ երեսուն տարվա … Read more

Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը

Ֆասթ Բանկը միացել է «Firebird AI» ընկերության ֆինանսավորման նախագծին՝ տրամադրելով 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկավորում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույց միավորվել է մեկ մեգանախագծի շուրջ՝ 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում տրամադրելով արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը։ Ֆասթ Բանկը, Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ամունդի-Ակբա Ասեթ … Read more

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին է անդրադարձել. «Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական երկրների հետ համաձայնության գա՝ կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։ Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից … Read more

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 2-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Մոսկովյան 1 նրբ., Արամի նրբ., Մ. Սարյանի 2 շենքի, Արամի 24, 24/1 շենքերի ջրամատակարարումը: