ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի մոսկովյան այցի հնարավոր պատճառը – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել է այն բանից հետո, երբ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ, գրել է «Հրապարակը»։

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 30-ին հայտարարել էր, որ ռուսական կողմը չի նախատեսում կոնցեսիան հանձնել երրորդ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին։ 

Վարչապետ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Նրա խոսքով՝ երկաթուղին մնում է Հայաստանի սեփականությունը, իսկ կառավարման մոդելի վերանայումը պայմանավորված է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում երկրի մրցունակության բարձրացման ձգտմամբ:

 

Leave a Comment