Aurora News | ԵՄ-ն արձագանքում է Գրենլանդիայի հարցով Թրամփի սահմանած մաքսատուրքերին

Գրենլանդիայի պատճառով ԵՄ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը կխաթարի տրանսատլանտյան հարաբերությունները և կստեղծի հետագա վատթարացման վտանգ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։  Թրամփը հայտարարել է՝ փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ 10% մաքսատուրքի սահմանման մասին, որը հունիսին կբարձրանա մինչև 25% և ուժի մեջ կմնա … Read more

Հայաստանը հայտնվեց անհուսալիների ԱՄՆ ցուցակում. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԱՄՆ – ում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները զրկվում են ներգաղթի իրավունքից: Դրանք որակված են որպես շատ աղքատ և անհուսալի, որտեղից եկածները կարող են բեռ դառնալ ԱՄՆ բյուջեի համար: Ցուցակում նաև Հայաստանն է, որի հետ 2024 թ. վերջերին կնքվեց ռազմավարական համագործակցության մասին ինչ որ փասթաթուղթ, … Read more

Վարդան Ղուկասյանի վիճակը գնահատվել է որպես բարձր ռիսկային՝ ըստ SCORE2 սանդղակի. բժիշկ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կոչ-հայտարարությունը. «Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ … Read more

Արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ՝ ինչ եմ անելու. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը

Զառա Արամյանի դուստրն ինստագրամյան իր էջի story բաժնում մայրիկի մահվան կապակցությամբ գրառում է կատարել. «Իմ ամենա լուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ… արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց… միշտ զգալու եմ կարիքդ… Մորս՝ Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց: Հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին … Read more

Նախագահի, ԱԺ, վարչապետի աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 մլրդ դրամ պարգևավճար․ «Մեր ձևով»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Այս կառավարության ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։ Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարձի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ … Read more

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Մորուս Հասրաթյանի որդին: Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում: 1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով «ճարտարապետի» որակավորում։ Որպես ավագ … Read more

Կատարվող աննախադեպ անօրինությունները, բիրտ ագրեսիան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ Հայաստանի ներքին գործը չէ. Տիգրան Պասկևիչյան

Լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀԱՍԵ ԱՄՆ Արեւմտյան թեմի վարչական ղեկավար (ձեռս չի գնում գրեմ՝ առաջնորդ կամ սրբազան) Հովնան Տերտերյանի երեկվա հրապարակումից հետո ձայն չի լսվում Հայաստանից ու Ռուսաստանից հետո ամենահայաշատ վայրերից։ Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից, որոնք՝ հենց մի բան, հարձակվում են սփյուռքահայերի վրա, թե՝ սո՛ւս … Read more

Սիրիական բանակը դադարեցրել է Հալեպում իր գործողությունները

17 Հունվար, 2026 23:18 Միջազգային Սիրիական բանակի գործողությունը Դեյր Հաֆերի տարածքում քրդական ուժերի դեմ դադարեցվել է այն բանից հետո, երբ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդին որոշել է իր ուժերը դուրս բերել Եփրատ գետի արևմտյան ափից՝ Հալեպի նահանգի արևելքում։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Սիրիայի պաշտպանության նախարարությունը … Read more

Հայաստանում տուն ջեռուցելը ճոխության պես մի բան է. ուժեղ առաջնորդը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ. «Մեր ձևով» (Տեսանյութ)

«Հայաստանը տարածաշրջանի ամենաթանկ երկիրն է, մեր երկրում տուն ջեռուցելը ճոխության պես մի բան է։ Հայաստանում միջին ընտանիքի ջեռուցման ամսական ծախսը տարածաշրջանում ամենաբարձրն է»,- ընդգծում է «Մեր ձևով» շարժումը։   Այս ամենը երկրի ղեկավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքն է։   «Երբ ղեկավարությունը թույլ է, քաղաքացիները մնում են ցրտի մեջ Տեսանյութն` այստեղ։

Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի կառավարման խորհրդի կազմը համաձայնեցված չէ Իսրայելի հետ

Գազայի կառավարման խորհրդի կազմը չի համաձայնեցվել Իսրայելի կողմից և հակասում է նրա քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Խաղաղության խորհրդին ենթակա Գազայի կառավարման խորհրդի կազմի հայտարարությունը չի համաձայնեցվել Իսրայելի հետ և հակասում է նրա քաղաքականությանը», – ասվում է հայտարարության մեջ։ Գրասենյակում հավելվում է, որ Նեթանյահուն «հանձնարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին … Read more