«Չարն ընտրեցիք ու նրա չար խորհուրդների և չար գործերի կամարարները դարձաք». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առայժմ քահանայական աստիճանով ուրացողներ, մի մասիդ ճանաչում եմ շատ վաղուց (մեկիդ ուսանող տարիներին չդադարող արնահոսությամբ ոտքից գլուխ արյուն եղած մի ամբողջ գիշեր խնամել եմ), մյուս մասիդ, բարեբախտաբար գիտեմ դեմքով միայն, Հրաժարվում եմ ձեզնից, որովհետև չարն ընտրեցիք ու նրա չար խորհուրդների ու չար գործերի կամարարները դարձաք: Հարամ լինի էն հացը, որ … Read more

Ովքե՞ր են հոգևոր դասի թիրախավորման, բանտարկությունների, զրպարտությունների և պառակտման փորձերի իրական շահառուները. Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցին աբստրակտ հասկացություն չէ, այլ ավելի քան 1700 տարվա անընդհատ շարունակականություն ունեցող, աշխարհում եզակի ինստիտուտներից մեկն է, որի հիմքում կանգնած է իր հոգևոր դասը։ Հայոց Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, Կաթողիկոսը՝ Եկեղեցու հոգևոր պետն ու ամբողջ հայության հոգևոր առաջնորդը, իսկ հոգևոր … Read more

Քահանաներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին

Քահանաներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին և դատապարտում Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացը։Այսպիսով, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրել է․       «Ես` Տեր Վրթանես քահանա Բաղալյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։   Դեմ եմ Եկեղեցին ու … Read more

Aurora News | ՄԱԿ-ը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին

ՄԱԿ-ը շարունակաբար վերահսկում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումները։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ անդրադառնալով  ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում լուրջ մտահոգություն կա անկարգությունների ընթացքում մարդկային զոհերի վերաբերյալ։ Դյուժարիկը նշել է, որ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին և դրանց հնարավոր հետևանքներին։ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը ընդգծել է, որ … Read more

Բազմաթիվ հոգեւորականներ իրենց աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին

Բազմաթիվ հոգեւորականներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին։ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,– գրում են քահանաները սոցցանցերում։ Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում ենք ստորեւ. … Read more

Aurora News | Զինված անկարգությունների հիմնական կազմակերպիչներից մի քանիսին ձերբակալել են. Ալի Լարիջանի

Իրանի իշխանությունները հայտարարել են զինված անկարգությունների հիմնական կազմակերպիչների բացահայտման և մի մասի ձերբակալման մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով՝ երկրի անվտանգության ուժերը հայտնաբերել են անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին, որոնցից մի քանիսն արդեն կալանավորվել են, իսկ մյուսների ձերբակալությունը նախատեսվում է մոտ ապագայում։ Լարիջանին նշել է, որ նրանց գործողությունները եղել … Read more

Հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վաչագան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն իր հավատարմությունն է հայտնում Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ Ես`Տեր Վաչագան քահանա Գյուրջյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:   Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ … Read more

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդում․ կան վիրավորներ

Հունվարի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Էդ 13-ն ընդամենը դրա շաբաշ ֊ շոուին փորձեցին թափ հաղորդեն… »

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Թե բա 13 քահանա է միացել աղանդավոր Նիկոլի շարժմանը… Ոչ ոք էլ չի միացել… Դրանք շատ վաղուց նրան են եղել ու հիմա, ընդամենը բարձրաձայնեցին, որ դրա շաբաշ ֊ շոուին թափ հաղորդեն… »։

«Ձեզ թվում է՝ եկեղեցական թավշե հեղափոխություն է արվելո՞ւ․ ո՛չ»․ Արթուր Գևորգյան

Ձեզ թվում է, թե եկեղեցում չգիտեի՞ն տիրադավերի մեքենայությունների մասին։Թե գիտեին ու համբերատար, խնամքով պահում էին բարուրի ու հորդորի մեջ։Ձեզ թվում է, եկեղեցական թավշե հեղափոխություն է արվելո՞ւ Ո՛չ։Բայց լինելու է ճակատագրականը։Էսօր եմ ասում, ինչպես 18-ի մարտի 31-ին։Սա կատաստրոֆիկ բանի է մեզ տանելու։Շատ վատ բանի ու երկարատև տքնանքի»։