Ն. Փ-ն այնքան հեռու է բարոյականությունից ինչքան՝ երկինքը երկրից, գործիք մի՛ դարձեք նրա պիղծ ծրագրերին. Տեր Շնորհք քահանա

Տեր Շնորհք քահանա Բաղդասարյանը գրում է. «Ես՝ Տեր Շնորհք Քհն. Բաղդասարյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեծապես ցավում եմ իմ մի շարք ընկերների, հոգեւոր հայրերի եւ առաջնորդների համար, որոնք մոլորվեցին եւ սատանայական խաբկանքների զոհը դարձան՝ … Read more

Թրամփը հրամայել է Գրենլանդիա ներխուժելու ծրագիր մշակել. Daily Mail

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է հատուկ ստորաբաժանումների հրամանատարներին Գրենլանդիա ներխուժելու ծրագիր մշակել, սակայն բարձրաստիճան զինվորականները դիմադրում են դրան, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ լրատվամիջոցի, նախագահի մերձավոր շրջապատի քաղաքական «բազեները»՝ քաղաքական խորհրդական Սթիվեն Միլերի գլխավորությամբ, այնքան են ոգևորվել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգման գործողության հաջողությամբ, որ ցանկանում են արագ գործել՝ կղզին … Read more

Աստվածատուր ազատ կամքը չարաշահելով շարունակեք ինքնաոչնչացումը, միայն թե ոչ ի հաշիվ մեր Սուրբ Եկեղեցու. Տեր Արսեն քահանա

Տեր Արսեն քահանա Միրզոյանը գրում է. «Մի բարենորոգման առիթով Ինքնամատուցման մրցավազքում անգերազանցելի են հատկապես նրանք, ովքեր ժամանակին միևնույն ջանասիրությամբ հակառակ ուղղությամբ էին մրցում (հատկապես իրար դեմ). հավանաբար մտքներում այն էր, որ եթե կա վաճառվելու անհագ ցանկություն, ապա գնորդ անպայման կգտնվի։ (Ցավոք նրանք ճիշտ էին. գնորդ վերջապես գտնվել է)։ Աստվածատուր ազատ կամքը չարաշահելով շարունակեք ինքնաոչնչացումը, միայն … Read more

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին, հոգեւոր եղբայրներիս պառակտելու այս կործանարար գործընթացին. Տեր Կիրակոս քահանա

Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը գրում է. «Ես` Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում բարեխնամ առաջնորդիս,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին, հոգեւոր եղբայրներիս պառակտելու այս կործանարար գործընթացին։ Մնում եմ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիս՝ խնկաբույր ու կենարար քահանայական օծմանս»:

Որպես իրավաբան՝ հավաստիացնում եմ, որ Տեր Ռուբենի բոլոր գործողությունները լեգիտիմ են, իսկ վարչապետի արածը՝ հակասահմանադրական

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին: Նա, մասնավորապես, գրում է. Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին Հարգելի՛ Տեր Ռուբեն, ուզում եմ իմանաք, որ Դուք ունեք մեր լիակատար աջակցությունը Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։ Խնդրում … Read more

Ահազանգեր են ստացվում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական … Read more

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան … Read more

 «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից-Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը (բուք), Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, … Read more

«Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զգացվում է, որ Իրանում նոր աշխարհակարգ է հաստատվելու։ Կվերականգնվի թագավորությունը, Պահլավունիները (Փահլավիները) կրկին գահ կբարձրանան։ Իհարկե՛, դա շատ մեծ առաջընթաց է, քան կրոնական պետություն լինելը։ Պարսիկները հասկացան, որ ինքնությունը ազգային պատկանելության մեջ է, ոչ թե կրոնի։ Հուսանք, հայությունը դրանից միայն կշահի։ Բոլոր դեպքերում մենք պարտավոր … Read more

Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսևորումները՝ հավատարիմ մնալով Եկեղեցու նվիրապետական կարգին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Շվեյցարիայի թեմ

Շվեյցարիայի թեմը հայտարարություն է տարածել՝ ի սատարումն Վեհափառ Հայրապետի: Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգին եւ իր գահակալ Վեհափառ Հայրապետին՝ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Մեր ցանկությունն ու մաղթանքն է, որ Շվեյցարիահայ համայնքի հավատացյալ ժողովուրդը ապրի խաղաղ, մնա անսասան՝ իր պապենական հավատքի մեջ, որպես մէկ սիրտ եւ … Read more