Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ մենք աջակցում ենք Փաշինյանին․ Ֆիդան

Անկարան աջակցում է Փաշինյանին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։   «Դուք գիտեք, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,-ասել է … Read more

71-ամյա տղամարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 13-ին Զաքյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 71-ամյա մի տղամարդու: Նա 2025 թվականի հունվարի 17-ից հետախուզվում էր գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։

Միջին աշխատավարձը 2024-ի համեմատ աճել է 5.4 տոկոսով. մի շարք ոլորտներում այն դեռևս միջինից ցածր է

Հայաստանում 2025-ին միջին աշխատավարձը 2024-ի համեմատ աճել է 5.4 տոկոսով: Մի շարք ոլորտներում այն թեև դինամիկ աճող, սակայն դեռևս միջինից ցածր է: Ըստ մասնագետների, մի քանի ոլորտում առկա բարձր աշխատավարձերն են արհեստականորեն ձևավորել համեմատաբար բարձր միջին աշխատավարձը: Դիտումների քանակ1

Aurora News | Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք. Թրամփ

Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը՝ խոսելով Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ 800 մարդու մահապատիժ, որ նախատեսված էր Իրանում, երեկ չեղարկվել է։

Հանդիպել են ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված … Read more

Խոսքի իրավունքից կզրկե՞ն Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին. դատախազների միջնորդությունը

Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել մեղադրյալների խոսքը: Նրանք պնդում են, թե դատարանը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, թույլ չտա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներ ունենան: Պաշտպանները առարկում են. այդ միջնորդությունը՝ քաղաքական հետապնդումները իրավունքի դաշտ տեղափոխելու փորձ են անվանում:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ժամանել է Սպիտակ տուն

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ժամանել է Սպիտակ տուն: CNN-ը հայտնել է, որ այսօր ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը Թրամփի հետ։ Հստակ չէ՝ նրանք միասին կհայտնվեն հանրության առջև, թե ոչ։ Լրատվամիջոցները գրում են, որ Սպիտակ տունը հայտարարում է, որ Թրամփի գնահատականը Վենեսուելայի Մաչադոյին աջակցության վերաբերյալ մնում է անփոփոխ:

Քննարկվել են ՔՊ արտահերթ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ Գնահատեք … Read more

«Խլնքոտը մոռացել է, թե իրեն ինչպես էին անվանում 90-ականներին հոդված պատվիրողները». Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծպտուն չհանեք, բռնապետն է խոսում, ձեռքներդ էլ չշարժեք, չմոռանաք՝ ժպտալ, ծափ տալ:«Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի»․- սա ոչ Իվան Ահեղի, ոչ Վլադ III, ոչ Ադոլֆ Հիտլերի, ոչ Պոլ Պոտի, ոչ մեկ ուրիշ հայտնի ԲՌՆԱՊԵՏԻ խոսքեր չէն, սա մեր տեղական վարչապետի խոսքերն են ուղղված … Read more