Հայտարարագրման ձախողո՞ւմ, թե՞ 5 մլրդ դրամի հաջողություն. զրույց ՊԵԿ փոխնախագահի հետ – CIVILNET

Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը չլրացրեց եկամուտների հայտարարագրերն անցյալ տարի, ինչո՞ւ պետությունը ստիպված եղավ դա անել նրանց փոխարեն։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման առաջին արդյունքների, թերությունների ու սպասվող զարգացումների մասին «ՍիվիլՆեթ բիզնես»-ին պատմել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Գազայի հատվածում Խաղաղության խորհուրդ է ստեղծվել – Armenia Today

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այն պետք է ղեկավարի Գազայի հատվածի վերակառուցումը: Խորհուրդը կղեկավարի Թրամփը: Սա խաղաղության ծրագրի մի մասն է, որին հաջորդելու է միջազգային ուժերի տեղակայումը: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Գազայում վերջերս նշանակված «Պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը»: ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ … Read more

ԿԲ հայտարարությունը սոցիալական հաշիվների բացման վերաբերյալ

ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։  Կենտրոնական բանկը քաղաքացիներին հորդորում է … Read more

ԲԿ-ի պահեստից ձեռքի 11 հենակ, հիվանդանոցի դեղատնից՝ 30 տուփ դեղորայք էր գողացել

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից: … Read more

Փրկարարները վատառողջ երեխաներին Միրաք գյուղից ձնագնացով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։ Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին … Read more

Թրամփի TRIPP-ի մասին խոսելիս՝ բոլորը մոռանում կամ շրջանցում են ամենապարզունակ հարցերը

16.01.2026 | 11:58 Օրինակ` կարո՞ղ է արդյոք միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին իր ավտոմեքենայով երկևեկել կամ իր ոտքերով քայլել TRIPP-ով: Շատ որոշակի` կարո՞ղ է, թե՞ չի կարող: Կամ` կարո՞ղ է արդյոք միջին վիճակագրական քաղաքացին տնամերձ կամ գյուղատնտեսական նշանակության հող գնել TRIPP-ի տարածքում: Շատ որոշակի` կարո՞ղ է, թե՞ չի կարող: Ի վերջո` արդյո՞ք TRIPP-ի տարածքում լինելու են, օրինակ` ՀՀ … Read more

Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա) Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին: Վանաձորին երկրորդ շունչ … Read more