«Կառավարության անդամների ստացած պարգևավճարներով հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման հարցը լուծել». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Թեև մեր երկրում աղքատությունը պաշտոնապես 23-24 տոկոս է, սակայն ձմռան ամիսներին բնակչության կեսից շատը դժվարանում է կոմունալները վճարել։ Եթե մարդ չի կարողանում օգտագործած գազի, հոսանքի վճարը տալ, ուրեմն աղքատ է՝ անկախ նրանից՝ ներառված է աղքատների ցանկում, թե չէ։Հիմա թոշակառուն պահանջում է, որ Փաշինյանը բարձրացնի թոշակները, որ գոնե … Read more

«Արմավիր» ՔԿՀ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տնային կալանքից հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում՝ նրա անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես՝ 14,52 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված և 7,39 գրամ սպիտակ, բյուրեղանման զանգված։ Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական … Read more

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը … Read more

Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրվում է միայն նրա քաղաքական թուլությամբ. Ամստերդամ

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու վրա հարձակումը և քրիստոնյա քաղբանտարկյալներ պահելը բացատրվում է միայն նրա քաղաքական թուլությամբ։ Սամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին։ Մենք թույլ չենք տա, որ այս խայտառակությունն աննկատ մնա»։

Վրաստանը մեծացրել է գինու արտահանումը Եվրոպա

Վրաստանը 2025 թվականին գինի է արտահանել մոտ 30 եվրոպական երկիր՝ 38.7 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 7%-ով ավելի է, քան 2024 թվականին: Սա հաղորդել է Վրաստանի գինու ազգային գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանից արտահանվել է 11.5 միլիոն լիտր գինի՝ 2%-ով ավելի, քան նախորդ տարի։ Անցած տարի եվրոպական երկրներից վրացական գինու ամենամեծ ծավալը բաժին է … Read more

ԵՄ քաղաքացիները միջուկային պատերազմի պատրաստվելու հրահանգնե՞ր են ստացել

Օրերս ԵԺԿ-ն վերահրապարակել էր  ԵԺԿ  դիրքորոշումը պատրաստվածության վերաբերյալ. արթնացման կոչ Եվրոպայի համար հունիսյան ուղեցույցը, որտեղ նշված է, թե ինչ է պետք անել արտակարգ իրավիճակների ժամանակ: «Գիտե՞ք, թե ինչ է նշանակում արտակարգ իրավիճակների ազդանշանը։ Գիտե՞ք, թե որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը։ Տանը ունե՞ք 72-ժամյա արտակարգ իրավիճակների համար նախատեսված պարագաներ և յոդի հաբեր»,- ահա այս գրառմամբ լուսանկար … Read more

Իրենց լեզվով իրենց կպատասխանենք. ԱԺ նախագահը՝ ՀՀ ինքնիշխանության դեմ խոսող ռուս գործիչների մասին

Կրեմլամերձ առանձին հրապարակախոսներ շարունակում են բացահայտ հոխորտալ Հայաստանի ինքնիշխանության դեմ: Հերթականը Ալեքսանդր Դուգինն է, որ բացահայտ կոչ է անում արհամարհել միջազգային իրավունքը: Քաղաքագետ Առնոլդ Բլեյանը կարևոր է համարում, որ նման հայտարարություններն այլևս հայկական մուլտիպլեքսով չեն հեռարձակվում: Իսկ Ազգային ժողովի նախագահը պնդում է, որ մոտ է նման հայտարարություններին իրենց իսկ լեզվով արձագանքելու ժամանակը:

Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի 31.12.2025 դրությամբ․․․

Պետական պարտքը հասավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի 31.12.2025 դրությամբ․․․Հովհաննես Ավետիսյան «2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը դարձավ 14 միլիարդ 531 միլիոն դոլար: Կասես՝ ի՞նձ ինչ, պետության պարտքն ա, հո իմը չի: Բա մեզ բոլորիս են հարկում, որ կարողանան էդ վարկերը սպասարկեն»,- ֆեյբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է Հանրային կառավարման … Read more

Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել

Իսպանիայի Ադամուզ քաղաքի մոտակայքում հունվարի 18-ի երեկոյան արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են երկրորդ գնացքի առջևի վագոններում, որոնք ևս դուրս են եկել գծերից։ Շուրջ 170 մարդ վիրավորվել է: Մի քանի տասնյակ մարդ դեռ հիվանդանոցում … Read more

«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին։Ինչպես հիշում եք, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք սկսել էր տեղափոխել իր ավիակիր միջոցներ​ը դեռ այն ժամանակ, երբ աշխարհը սպասում էր, թե երբ է Թրամփը հարձակվելու Իրանի վրա:Թեպետ Թրամփը բոլոր սլաքները վարպետորեն ուղղեց դեպի Գրենլանդիա, սակայն ռազմական միջոցների տեղափոխման ուղղությունն ինքնին խոսում է բուն … Read more