Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փարավանի լեռնանցքում (դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը: Դեպարտամենտի տեղեկություններով՝ ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա–Պարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Փարավանի լեռնանցք)։ Ավելի վաղ նույն պատճառով փակ էր Լարսը։

«Իսկ թոշակառուն չի ուզո՞ւմ կոկիկ հագնվել». քաղաքացի

Քաղաքացիներից մեկը, արձագանքելով օրեր առաջ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ասաց. «Իսկ թոշակառուն չի ուզո՞ւմ կոկիկ հագնվել, ինչի՞ պետք է սպասի՝ ուրիշները տան շորեր, որ հագնի»: «Լկտի են…ես թոշակառու եմ, հիմա գնում եմ մուծումների, դեղերի: Իսկ իրենք լափում են»,- շարունակեց մյուսը: Հարցումները՝ «Ժողովուրդ»-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ՔՊ ցուցակի առաջին դիրքերում լինելու նկրտումներ չունեմ». Լուսինե Բադալյան

ArmLur.am-ը ԱԺ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանից փորձել է ճշտել, թե որն է եղել Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի պատճառը, և արդյոք ինքը՝ Լուսինե Բադալյանը առաջադրվել է ՔՊ նախընտրական ցուցակում լինելու համար։ Փորձեցինք նաև տեղեկանալ՝ արդյոք վերջինիս վարկանիշը բավական է ՔՊ ցուցակում առաջնային տեղերում լինելու համար։ Էմմա Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում․

Ցավալի կորուստ, կամ խուզարկության հետևանքը․ սատանայի թաղամասում լարախաղացությամբ մի զբաղվեք․ Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա դրությամբ Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար: Խիստ ցավալի լուր՝ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժի համար: Ախր այ Արայիկ, ախր ծանրամարտ սիրող մարդ ես, չգիտե՞ս, որ էնտեղ քաշ ավելացնելով են հաղթում: Դու ո՞նց կարողացար, ընդամենը 6 … Read more

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում

21.01.2026 | 11:57 Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումն ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանն Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։ Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։ Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մխիթարո՞ւմ էիք Հռիփսիմե Հունանյանին». «Նա մխիթարման կարիք չունի». Արմեն Խաչատրյան

Քիչ առաջ Հռիփսիմե Հունանյանը ինքնաբացարկ ներկայացրեց ՔՊ 2026 նախընտրական ցուցակում հայտնվելու համար։ Հռիփսիմե Հունանյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Էմմա Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում․

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից (Տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք … Read more

Թրամփի օդանավում անսարքություն է հայտնաբերվել

21 Հունվար, 2026 11:34 Մամուլ CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թրամփը պետք է Դավոս թռչեր այս ինքնաթիռով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքով՝ անձնակազմը հայտնաբերել է «աննշան էլեկտրական խնդիր» և անվտանգության նկատառումներից ելնելով վերադառնում է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ … Read more

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների … Read more