Փաշինյանը կարևորել է անձի կրթական ճանապարհի հետագծելիության ապահովումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով: Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները: Մասնավորապես, … Read more

Թրամփը հրապարակել է նկար, որում Գրենլանդիան և Կանադան նշված են ԱՄՆ դրոշով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նկարներ, որոնցում պատկերված են Կանադայի, Գրենլանդիայի և Վենեսուելայի տարածքները՝ ամերիկյան դրոշով։ Truth Social-ում հրապարակված առաջին նկարում Թրամփը Սպիտակ տան իր գրասենյակում եվրոպացի առաջնորդներին ցույց է տալիս քարտեզ, որտեղ Վենեսուելան, Կանադան և Գրենլանդիան գունավորված են ԱՄՆ-ի դրոշի գույներով։ Երկրորդ նկարում Թրամփն ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ուղեկցությամբ … Read more

Վանա և Էրչեք լճերի ծանծաղման խնդիրները. բնապահպանություն և ոչ միայն

Թուրքիայի ամենամեծ լճի՝ Վանա լճի մակերևույթին թանձր փրփուրը բնական ծագում ունի՝ պայմանավորված լինելով Թուրքիայի տարածքում ամենամեծ լճի բնական և քիմիական հատկություններով, համոզված է Վան քաղաքի համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Աքքուշը: Հսկայական ջրամբարը (2024 թվականին գրեթե 3600 քառ. կմ տարածք) բախվում է ծանծաղման վտանգի հետ կլիմայի փոփոխության և բնական ռեսուրսների ջրօգտագործման պատճառով, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում … Read more

«Նուբարաշենի «պալաժենեցներ», 24 ժամ եմ տալիս, ականջիս հասնի, որ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և խցակիցների հետ կոնֆլիկտ չունի»․ Վարդան Ղուկասյան

«Ես չեմ ուզում, որ մարդիկ բանտերում խոշտանգվեն, իսկ այսօր մարդիկ հայաստանյան բանտերում խոշտանգվում են քաղաքական պատվերով»,- այս մասին «Փակ TV»-ի հետ զրույցում նշել է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ «Կուզենայի որ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը դադարեցներ հացադուլը։ Ինձ ասացին, որ դա կապված է իր խցակիցների հետ ունեցած խնդրի հետ։ Ես հիմա ուզում եմ, որ … Read more

Թրամփը հրաժարվել է Մակրոնի առաջարկից ու հրապարակել անձնական նամակագրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում մասնակցել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկված՝ G7 արտահերթ գագաթնաժողովին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ Մակրոնը գագաթնաժողովի առաջարկը Թրամփին ուղղել է անձնական հաղորդագրությամբ, և ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է դրա էկրանապատկերը։ Ֆրանսիայի առաջնորդն առաջարկել էր G7 գագաթնաժողովն անցկացնել Դավոսի ֆորումից անմիջապես հետո՝ հինգշաբթի, հունվարի 22-ին, և … Read more

Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզի փոփոխված պատկերը, որտեղ Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան նշված են որպես ԱՄՆ տարածքներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է փոփոխված քարտեզի պատկեր, որտեղ Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան ներկայացված են որպես ԱՄՆ տարածքներ։ Պատկերը փոփոխված տարբերակն է 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ հանդիպման ժամանակ արված լուսանկարից, որտեղ Ուկրաինայի քարտեզը փոխարինվել է Հյուսիսային Ամերիկայի քարտեզով։ Թրամփը հրապարակել է նաև մեկ այլ արհեստական … Read more

Aurora News | Սահմանների բացումը կլինի հարաբերությունների զարգացման հաջորդ տրամաբանական քայլը․ ՀՀ նախագահ

Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն արդեն իսկ ցուցաբերել են քաղաքական կամք և քաջություն՝ խաղաղության հասնելու համար։ Նա նշել է, որ ընդամենը մեկ կամ երկու տարի առաջ նման իրավիճակը կթվար անհավանական, բայց այսօր կողմերը գտնվում են իրենց հարաբերությունների հիմնարար նոր … Read more