Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականին Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների ակտիվացում է կանխատեսում

2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ…

Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկան՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է եղել, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար … Read more

Վենսի սպասվող այցը Երևան ընդգծում է Վաշինգտոնի հատուկ ուշադրությունը Հարավային Կովկասին. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ամերիկյան ռեգիոնալ քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը վերակենդանացել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, հիմնված է ռազմավարական տնտեսական շահերի վրա: Այն ոչ միայն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, այլև Կենտրոնական Ասիայի հսկայական ռեսուրսները (հանքային հումք, ածխաջրածիններ) դեպի Եվրոպա և գլոբալ շուկաներ արտահանելուն՝ շրջանցելով Ռուսաստանը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյելու համար Տավրոս Սափեյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ինչ կորոշի Հանձնաժողովը

Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողովը վաույթ է հարուցել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի նկատմամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում հնչեցրած հայհոյանքների պատճառով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել ArmLur.am-ի «Հայհոյանք, վիրավորանք. ՔՊ-ի կանոնագիրքն ընդունվեց ու խախտվեց 2 շաբաթ անց» վերտառությամբ հոդվածը։Ինչպես գրել էինք Սափեյանը Մայր Աթոռի բակում, ի ցույց դնելով իր հավատարմությունն առ Նիկոլ Փաշինյան, աջ ու ձախ … Read more

Գեներալ Արթուր Օսիպյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025-ի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության: Ըստ հայցադիմումի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10 հազար դրամով եւ բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 … Read more

Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է … Read more

ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։ Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ «կյանք ու մահի» կռիվ տված պատգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Ղազարյանը, աշխատում … Read more