Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում: «Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ … Read more

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք

16 Հունվար, 2026 20:05 WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը: Խնդրում ենք՝ • չպատասխանել նման … Read more

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հունվարի 16-ին – Armenia Today

Հունվարի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում կեսօրին կանխատեսվում է -1-ից +1, երեկոյան՝ -2-ից -4 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -6-ից -9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -5-ից -7 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -3-ից -6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -2-ից +2 … Read more

ԵՊՀ-ն ամեն գնով իրենցով են անում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 16 Հունվար, 2026 8:48 «Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։ … Read more

Թեմի նոր առաջնորդը հանդիպումների մեջ է․ «Հրապարակ»

 «Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմական առաջնորդի պաշտոնից, ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Որոշմանն անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական, ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «շրջիկ հավատացյալների» խմբով Մասիսի եկեղեցում մասնակցեց պատարագի։ Մենք տեղեկացանք, որ … Read more

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի … Read more

Հրդեհ տանը․ տուժածներ չկան

Հունվարի 16-ին, ժամը 01։26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում այրվում է տուն։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 03:39-ին: Այրվել են տան (100 քմ) տանիքի մոտ…

Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից. պատմության այս օրը (16 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ 16 Հունվար, 2026 10:08 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1894 – ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը: 1910– ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնինը: 1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 16-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 16-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 379 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 382 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 439 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 443,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,77 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,85 դրամ փոխարժեքով։

Մեր դղյակներից մեկը Կաթնաջուր գյուղում. Չախոյանը հրապարակել է դպրոցի շենքի նախկին և ներկա տեսքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի դպրոցի նախկին և ներկա շենքերի լուսանկարները: «Մեր դղյակներից մեկը Կաթնաջուր գյուղում։ Կաթնաջրի դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, համալրվել է գույքով։ Բարով վայելեք սիրելի կաթնաջուրցիներ»,- գրել է Չախոյանը «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 143 դիտում