ԷՔՍՊՐՈՄՏ. Տոներն ավարտվեցին, ի գործ. Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Արա Սահակյան

Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. դա է իր կոչումը եւ պարտքը։ Ընդդիմությունը պետք է` համախմբի ժողովրդին, ՔՊ-ի իրավախախտումները մերկացնի, ցույց տա ՔՊ-ի միջամտությունը արդարադատության իրականացմանը, գերիների, պատանդների եւ քաղբանտարկյալների հարցերը արծարծի, բյուջետային օրենսդրության խախտումները, պետական պաշտոնեության կաշառումը բազմապատկված աշխատավարձերով ու պարգեւավճարներով, քաղաքացիական, դիվանագիտական եւ այլ ծառայությունների կուսակցականացումը, 8 մլրդ դոլար պետական պարտքի մսխումը, մեկ … Read more

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներն արդյունավետ քննարկումներ են անցկացնել․ ԱՄՆ պետքարտուղարություն

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները Միացյալ Նահանգների հովանու ներքո հանդիպել և արդյունավետ քննարկումներ են անցկացնել Փարիզում հունվարի 5-ին և 6-ին։ Բանակցությունները կենտրոնացել են Սիրիայի ինքնիշխանության և կայունության, Իսրայելի անվտանգության և երկու երկրների բարգավաճման վրա: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ձգտելու երկու երկրների համար անվտանգության և կայունության ապահովման: Երկու կողմերը … Read more

«Ստախոսություն ու ստահակություն պաշտող, աշխատավարձի ու պաշտոնի գերի դարձածների երթն էր երեկ…»

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտվածների երթը. Երեկվա քաղկուս թեմայով թավշյա երթի տեսարանն ինձ, որպես պատմաբանի, հիշեցրեց շատերին անհայտ մի դրվագ գերմանացի ռազմագերիների նսեմացուցիչ մի երթից, որը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 1944 թվականի հուլիսի 17-ին: Դա պարտվածների երթ էր՝ հայհոյանքների, լուտանքների ու անեծքների ուղեկցությամբ: Երեկ Երևանի փողոցում քայլում էին նրանք, … Read more

2025-ի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, … Read more

«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել՝ գրելով. «Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին»: Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան

Ըստ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի»՝ Հայաստանի տարածքում 201 ադրբեջանական գերեզմանատուն է ոչնչացվել

Այս մասին ադրբեջանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Նրա խոսքով՝ ավարտվել է ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական գերեզմանատների մոնիտորինգը, որն իրականացվել է ռազմական հետախուզական արբանյակների արխիվային պատկերների և ժամանակակից բարձր կետայնությամբ արբանյակային լուսանկարների համակարգված վերլուծության միջոցով։ Ալեքբերլին նշել է, որ ըստ այդ տվյալների՝ 201 … Read more

ԱՄՆ-ն ինքնաթիռներ է տեղափոխել Մեծ Բրիտանիայի ռազմակայաններ

7 Հունվար, 2026 15:38 Քաղաքականություն ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխել Մեծ Բրիտանիայի ավիաբազաներ: Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Թերթի աղբյուրները պատմել են, որ շաբաթ օրվանից Թագավորական ռազմաօդային ուժերի երեք բազաներում վայրէջք է կատարել ամերիկյան նավատորմը: Այն բաղկացած էր 14 C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռներից և երկու ծանր զինված AC-130J Ghostrider ուղղաթիռներից։ Նյութում ասվում է, որ ռազմատրանսպորտային օդանավում տեղակայվել է հինգ … Read more

Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա․ Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հաստատել է, որ Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին տրված անվտանգության երաշխիքների շրջանակներում, ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ։ Երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցավ  «կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը … Read more

Aurora News | Անդրեասյանը խոսել է «Ակադեմիական քաղաքի» նախապատրաստական աշխատանքներից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաշվետու ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նախարարության ամենակարևոր անելիքը «Ակադեմիական քաղաք» ծրագիրն է։ Նրա խոսքով՝ 2025 թվականը առանցքային է եղել նաև այս առումով, քանի որ Ազգային ժողովը ընդունել է բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին և օրենսդրորեն ամրագրում է «Ակադեմիական քաղաքի» կարգավորումները։ … Read more