Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չի տեսնում, թեև չի թաքցնում որոշակի հիասթափությունը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների մեծ մասը, Ռուսաստանից բացի, Ադրբեջանի հետ այսօր ունեն ավելի սերտ և բարեկամական հարաբերություններ, քան Հայաստանի հետ, ինչը լուրջ խնդիր է Երևանի համար։ Այնուհետև Քոչարյանը, սիրաշահելով ՌԴ-ին, վրա է ելել՝ ասելով, թե պետք է անկեղծորեն … Read more

Aurora News | ԱՄՆ-ը Վենեսուելային կվերադարձնի առգրավված լցանավը

ԱՄՆ իշխանությունները Վենեսուելային կհանձնեն հունվարին առգրավված լցանավերից մեկը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ речь է գնում «Սոֆիա» լցանավի մասին, որը կալանավորվել էր հունվարի 7-ին Կարիբյան ծովի միջազգային ջրերում։ Reuters-ը նշում է, որ սա առաջին կալանավորված լցանավն է, որը ԱՄՆ վարչակազմը վերադարձնում է Վենեսուելային։ Աղբյուրները չեն պարզաբանել այս որոշման … Read more

Aurora News | Իրանում ձերբակալվում են վիրավոր ցուցարարներին բուժող բժիշկները. ԶԼՄ

Իրանի իշխանությունները ձերբակալում են բժիշկների և բուժաշխատողների՝ զանգվածային բողոքի ցույցերի բռնի ճնշման ժամանակ վիրավորված ցուցարարներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպաններին։ Նորվեգական Hengaw կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերին ձերբակալվել է առնվազն ինը բժիշկ և կամավոր։ Նրանցից մեկը՝ Ղազվին քաղաքից 52-ամյա վիրաբույժ Ալիռեզա Գոլչինին, մեղադրվում է «մոհարեբ» («Աստծո դեմ պատերազմ») մեջ, … Read more

Aurora News | Մայիսի 4-ը կլինի ոչ աշխատանքային

Կառավարության որոշմամբ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18՝ շաբաթ օրը։ Պատճառը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է, որը նախատեսվում է Երևանում։ Կառավարության նիստում նշվել է, որ շուրջ 50 երկրի ղեկավարներ գտնվելու են Երևանում, ինչի պատճառով քաղաքի փոքր Կենտրոնը փակ է լինելու։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ քանի որ նախորդ երեք օրը լինելու են … Read more

«20-րդ դարում հայերի համար պետություն կառուցվեց ադրբեջանական հողերի վրա, որից հետո հայերը սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել». իբրև թե խաղաղության պատրաստվող Բաքվի քարոզչությունը

29 Հունվար, 2026 12:42 Քաղաքականություն Ադրբեջագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. ««Baku TV» հեռուստաալիքը Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է։ Այն շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ … Read more

Կառավարությունն ընդունեց ՀՀ գիտության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարական ծրագիրը

Կառավարության՝ հունվարի 29-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման՝ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը: Ծրագիրը 94 գործողություն է ներառում: Դրանք այն թիրախներն են, որոնց պետք է հասնել մինչև 2030 թվականը: Նախարարը թվարկեց այդ թիրախներից մի քանիսը: «Նախատեսում ենք, որ արտերկրի առնվազն 400 առաջատար հետազոտողներ հետազոտական խմբեր կհիմնեն ՀՀ-ում՝ դրանով իսկ նպաստելով գիտության … Read more

ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ «ԵՄ դեսպանները հաստատեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն եվրոյի չափով: Սա ևս մեկ փոքր նշան … Read more

Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի հոգևոր առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն: «Կտրիճ Ներսիսյանը, իր որոշումը ՀՀ դատարանում վիճարկելու և խախտված իրավունքները վերականգնելու համար Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելով, փաստում է, որ չի ճանաչում Հայաստանի իրավակարգը, հետևաբար չի ճանաչում Հայաստանի Սահմանադրությունը, հետևաբար չի ճանաչում Հայաստանի … Read more