Ոստիկանը մեղադրվում է ակումբի հաճախորդների վրա հարձակվելու և երգչուհուն սպառնալու մեջ․ ՔԿ

Հայաստանում ոստիկանը մեղադրվում է ակումբի հաճախորդների վրա հարձակվելու և երգչուհուն սպառնալու մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն։  Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին և հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը՝ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, ինչպես նաև բռնություն գործադրելու … Read more

Հալեպում տեղի ունեցած բախումների ֆոնին դադարեցվել են դասերը, փակվել է օդանավակայանը

Սիրիայի իշխանությունները ձեռնարկել են մի շարք անվտանգության և նախազգուշական միջոցառումներ հետագա խախտումները կանխելու համար ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սիրիայի Հալեպ քաղաքում հաստատվել է համեմատաբար հանգիստ վիճակ՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կողմից իրականացված եռօրյա ինտենսիվ հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Վերջին օրերին քաղաքի բնակելի թաղամասերը և հարակից տարածքները ենթարկվել են … Read more

Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար

Նախագծով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումից հետո գործող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը։ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, այս տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ … Read more

Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում +14․․․+18 աստիճան է. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է. Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է»։ Գնահատեք հոդվածը

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Մեռելոցին այցելել հոր գերեզմանին. պաշտպան – Նորություններ 07.01.2026

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Սուրբ ծննդյանտոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն այցելելհոր գերեզմանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ … Read more

«Թրամփի ուղին»․ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող մրցակցությունն ու հնարավորությունները

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները նոր դինամիկա են ստեղծել Հարավային Կովկասում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավմամբ։

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը. Այ Պետրոս, Պետրոս, խելոք մնա, Պետրոս…

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում նա նշել է. «Հ1-ի գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը մեկ տարվա ընթացքում 44 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել մեր հարկատուների հաշվին և զբաղված է իշխանության պրոպագանդայով և ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձեռ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Ամանորի նախաշեմին տնային կալանքից ազատեցին․ մանրամասներ

2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։ 22.1. Վերացնել տնային կալանքի մասով … Read more

Mercury-ն դիմել է ԱՄՆ ազգային բանկ դառնալու համար

Mercury ֆինթեք ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ Արժույթի վերահսկման գրասենյակ (OCC), ինչպես նաև Դաշնային ավանդների ապահովագրության կորպորացիա (FDIC)՝ կարգավորվող ազգային բանկի կարգավիճակ ստանալու համար։ Ընկերությունը նշել է, որ այս լիցենզիան թույլ կտա համատեղել իր ֆինանսական ծրագրային լուծումները ավելի բարձր կայունության, վստահության և երկարաժամկետ անվտանգության հետ։ 2019թ.-ին հիմնադրված Mercury-ն ներկայումս առաջարկում է հաշվարկային և խնայողական հաշիվներ … Read more