Հայաստանում ոստիկանը մեղադրվում է ակումբի հաճախորդների վրա հարձակվելու և երգչուհուն սպառնալու մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին և հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը՝ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, առավելագույն պատիժը՝ 8 տարի ազատազրկում):
Նշվում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
