Օրացույց․ 8-ը հունվարի․ Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 մլն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ

Հասարակություն Օրացույց․ 8-ը հունվարի․ Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 մլն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին 1995-ը Հայաստանում խորհրդարանի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի տարի է: Տարվա առաջին երկու լուսավոր ու տաք օրերից հետո Հայաստան կրկին ցրտի ու մութի մեջ է: Այնուամենայնիվ, Նոր տարվա առաջին օրերին շահագործման է հանձնվում Հայաստանի կենտրոնը հյուսիսին կապող … Read more

Ավելի քան 100 հոգեւորական իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին

10 Հունվար, 2026 14:16 Արդեն ավելի քան 100 հոգեւորական է իր անվերապահ աջակցությունը հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Տարբեր թեմերի քահանաներ գրառումներ են կատարում՝ իրենց անվերապահ հավատարմությունը հայտնելով Հայրապետին։ Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում … Read more

Որդիական անվերապահ հավատարմությամբ մնում եմ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի․ Տեր Համբարձում քահանա

Տեր Համբարձում քահանա Դանիելյանը գրում է․ «Որդիական անվերապահ հավատարմությամբ մնում եմ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալ ազգընտիր Վեհափառ Հայրապետին։ Դատապարտում եմ մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացը»։

Ո՞նց ենք բենզին գնելու մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար. ՀՃՇ անդամ

Քաղաքական 10 Հունվար, 2026 14:11 Այս օրերին Ադրբեջանից Հայաստան բենզինի երկրորդ խմբաքանակի ներմուծումը դարձյալ առաջացրել է հանրային աղմուկ, որն ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խոր ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ … Read more

3 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց

10 Հունվար, 2026 13:59 Հասարակություն Հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների … Read more

Ոչ թե բարենորոգում, այլ՝ ինստիտուցիոնալ քանդում ու պառակտում

10.01.2026 | 14:15 Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ծնողներն ուզում են կնքել իրենց զավակներին, զույգերն ուզում են պսակադրվել եկեղեցում, մարդը՝ կյանքի ծանր պահին, ուզում է խորհուրդ ու պատգամ առնել, զինվորն ուզում է կիսվել իր մտքով ու կարոտով, հարազատները՝ հուղարկավորել իրենց հանգուցյալ հարազատին: Այս բոլոր դեպքերում միջնորդը մեկն է՝ հայ հոգևորականը։ Նա է կնքողը, պսակադրողը, խորհուրդ տվողը, լսողը, … Read more

«Գլխավոր աղանդապետին փաստացի մի 3% քահանա ա սատարում. կոպիտ ասած՝ մի «գազել» տերտեր»

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաքելական եկեղեցում 489 քահանա կա, որոնցից 250 Հայաստանում են, 239՝ Սփյուռքում: Ասածս ինչ ա՝ գլխավոր աղանդապետին փաստացի մի 3% քահանա ա սատարում. կոպիտ ասած՝ մի «գազել» տերտեր»։ Դիտեք նաև՝

Արտաշատում ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպը փլուզվել ու վնասել է գազախողովակները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում … Read more

«Կտրիճ Ներսիսյանի բոլոր որոշումներն առ ոչինչ են»․ Հայկ Կոնջորյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրառումը․ «Իմ աջակցությունն եմ հայտնում Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, ով ապօրինի հետապնդման է ենթարկվում աստվածուրաց Կտրիճ Ներսիսյանի կողմից: Կտրիճ Ներսիսյանի բոլոր որոշումները առ ոչինչ են, դրանք չեն կարող ի կատար ածվել, դրանք ուղղված են Եկեղեցու կազմաքանդմանը»։ Աղբյուրը`   Հայկ Կոնջորյան