ԿԸՀ-ն փոփոխություն է իրականացրել դիտորդների հավատարմագրման կարգում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 19-ի արտահերթ նիստում ի թիվս այլ որոշումների հաստատել է նաև դիտորդների հավատարմագրման նոր կարգը։ Ըստ այդմ, սահմանվում են դիտորդների և այցելուների հավատարմագրման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, միջազգային դիտորդների և այցելուների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու առանձնահատկությունները: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, մինչև … Read more

Հայաստանում կարծում են, թե Կրասնոդարը Սպերցյանին գերության մեջ է պահում. Մուսաև

19 Հունվար, 2026 19:12 Սպորտ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն անդրադարձել է թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստը մոտ էր անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ «Это футбол, брат» յութուբյան ալիքի եթերում Մուսաևը մասնավորապես նշել է․ «Նա ամեն գնով … Read more

Ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ։   Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ Hayastan.news-ը` Telegram-ում

Չեմ կարծում, թե մինչև ընտրություններ կփոխեն իրենց դիրքորոշումը. Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը դրական է գնահատում TRIPP-ին առնչվող հայտարարությունը՝ հաշվի առնելով առկա իրողությունները։ Թե որքանով են փարատվել TRIPP-ի շրջանակներում Հայաստանի իրավասությունների և լիազորությունների հետ կապված կասկածները, պատգամավորը նշեց՝ այդ … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Իսպանիայի Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի…

Հունվարի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի

Այսօր ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է հաշվետվություն, համաձայն որի 2025 դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլարի: Աղբյուրը`   ՀՀ Ֆինանսների նախարարություն

Aurora News | Գերմանիան կոչ է անում վերանայել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի ներմուծումը

Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության ղեկավար Կատարինա Դրյոգեն կոչ է արել ԵՄ-ին վերանայել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի ներմուծման իր որոշումը՝ ի պատասխան Գրենլանդիայի իրավիճակի վերաբերյալ ամերիկյան սպառնալիքների։ «Եվրամիությունն այժմ կարիք ունի հստակ դիրքորոշման. Թրամփի վարքագիծը անընդունելի է։ Իմ կարծիքով, այն պետք է հստակեցվի. եթե ԱՄՆ-ն բարձրացնի ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերը, ԵՄ-ն պատրաստ է համաչափորեն արձագանքել։ Կարևոր է պահպանել … Read more

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթ»-ի պատվիրակությանը

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում գործունեություն ծավալող կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկի «Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթ» ՓԲ ընկերության (Amundi-Acba Asset Management) գլխավոր գործադիր տնօրեն Ժան (Հովիկ) Մազեջյանի գլխավորած պատվիրակությանը, գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանին, գլխավոր գործառնական տնօրեն Հասմիկ Պետրոսյանին, ինչպես նաև … Read more