«Նոր տարին չի լուծելու կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամանորի շեմին սուպերմարկետներում մեծ առևտուր էր, դրանց տերերը մեծ շահույթներ ունեցան։ Ընկերս պատմում է, որ տարեմուտին Երևանում 3 ժամ լավաշի հերթում է եղել։ Սակայն մինչև փետրվարի կեսերն առևտուրը սառած վիճակում է լինելու։ Նոր տարին ինքնին չի լուծելու հին, կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք։ Անձնական, ընտանեկան խնդիրներից … Read more

Ադրբեջանն այս տարվա բյուջեում բանակի, իրավապահ մարմինների համար ավելի շատ գումար է հատկացրել 2025-ի համեմատ

Ադրբեջանի կառավարությունն այս տարվա բյուջեում բանակի, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության համար ավելի շատ գումար է հատկացրել, քան նախորդ 2025-ին, հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը։ Ըստ այդմ, այս տարի այդ ոլորտներին կտրամադրվի ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը, ինչը 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Գումարի առյուծի բաժինն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային … Read more

«Կուբան պատրաստ է ընկնելու՝ լրացուցիչ քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Կուբայում իշխանության փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս։ Այս մասին նա հայտարարել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։   «Կուբան պատրաստ է ընկնելու»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով մամուլի հարցերին։   ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ կղզում գոյություն ունեցող քաղաքական համակարգը խոցելի վիճակում է, և դրա վերափոխումը կարող … Read more

«Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, բայց պահանջում են գրանցվել և ապահովագրվել

05.01.2026 | 15:29 Առողջապահության նախարարությունից քաղաքացիներն այս օրերին նամակ են ստանում, որ եթե Դուք 65+ տարիքի եք և ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա հունվարի 1-ից կընդգրկվեք Առողջապահության ապահովագրության համակարգ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներբեռնել Armed eHealth հավելվածն ու գրանցվել համակարգում: Նախ՝ հարց է առաջանում. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստա՞հ է, որ 65+ տարիքի բոլոր քաղաքացիներն ունեն սմարթֆոն … Read more

«Նեոնացիստ Մերցի առևանգումը կարող է լինել հիանալի շրջադարձ իրադարձությունների այս կառնավալում». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հիպոթետիկ առևանգումը անվանել է «հիանալի շրջադարձ»։ Մեդվեդևի խոսքով՝ նա «նման սցենարը այնքան էլ անիրատեսական չի համարում»։ «Նեոնացիստ Մերցի առևանգումը կարող է լինել հիանալի շրջադարձ իրադարձությունների այս կառնավալում։ Դա այնքան էլ անիրատեսական չէ»,- գրել է նա։      

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ կասկածելի անձանց միջոցով մի՛ ստացեք և մի՛ փոխանցեք դրամական միջոցներ

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ «Ձեռնպահ մնացե՛ք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղե՛ք … Read more

Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը Վենեսուելայում

Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին պահպանել միջազգային իրավունքը՝ հակամարտության էսկալացիան կանխելու և Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար։ Այս մասին ասված է Ֆիլիպինների ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կապված ամերիկյան ռազմական գործողության և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության հետ։ «Ֆիլիպինները մտահոգությամբ հետևում են Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը և դրանց հետևանքներին տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև կանոնների վրա … Read more

«Պատրաստ եմ զենք վերցնել հանուն հայրենիքի պաշտպանության»․ Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել հանուն հայրենիքի պաշտպանության, և վստահություն է հայտնել, որ երկրի բնակիչները կպաշտպանեն իրեն, եթե ԱՄՆ-ն փորձի ձերբակալել նրան՝ ինչպես Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը: