Պատժամիջոցները էականորեն ազդում են Իրանի սոցիալ-տնտեսական պատկերի վրա. Նվեր Դավթյան (տեսանյութ) Պատժամիջոցները էականորեն ազդում են Իրանի սոցիալ-տնտեսական պատկերի վրա. Նվեր Դավթյան (տեսանյութ)

Պատժամիջոցները էականորեն ազդում են Իրանի սոցիալ-տնտեսական պատկերի վրա. Նվեր Դավթյան (տեսանյութ) Պատժամիջոցները էականորեն ազդում են Իրանի սոցիալ-տնտեսական պատկերի վրա. Նվեր Դավթյան (տեսանյութ)

Դանիան և Գրենլանդիան առաջարկում են ՆԱՏՕ-ի առաքելություն Արկտիկայում

Դանիան և Գրենլանդիան քննարկում են Գրենլանդիայում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի հնարավոր առաքելություն տեղակայելու հարցը, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։ Նա նշել է, որ առաջարկը քննարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում։ Ըստ Պոուլսենի՝ նախաձեռնությունը համահունչ է Գրենլանդիայի կառավարության դիրքորոշմանը և այժմ … Read more

Ժողովրդի աչքին «թոզ են փչում», Հաքան Ֆիդանը պարզ ասել է, էլ ո՞նց ասի․ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է իր դիտարկումներն ու պատասխանել լրագրողների հարցերին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար․ Ալիև

Tert.am-ը գրում է. Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ, այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։ Ամբողջական հոդվածը կարող եք … Read more

Հայաստանում դեղերը շատ թանկ են, մենք իջեցնելու ենք գները. «Մեր ձևով» շարժման անդամ (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանն իրենց տնտեսական ծրագրի բաղադրիչներին է անդրադարձել՝ շեշտելով՝ Հայաստանում դեղերի թանկ գները նախատեսում են նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ «Ուժեղ Հայաստանում թոշակառուները վայելելու են արժանապատիվ ծերություն»,- ասել է «Մեր ձևով» շարժման անդամը։

Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված է․ փաստաբան

12 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն ուժեղ է մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված է, հայտնել է փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։ Նա տեսակցել է պաշտպանյալի հետ և նշել, որ նրա առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով։ Մաթևոսյանը հիշեցրել է, որ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և … Read more

Թվայնացում և կառուցվածքային փոփոխություններ. ՔԿԱԳ-ն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:   «Ըստ այդմ`   ՔԿԱԳ գրեթե բոլոր ծառայություններից կարելի է օգտվել առցանց եղանակով՝  ամուսնություն, ամուսնալուծություն, անվան փոխում, հայրության ճանաչում, մահվան գրանցում։    ՔԿԱԳ համակարգի բարեփոխումների արդյունքում՝ ՔԿԱԳ աշխատակիցներն այսուհետ համարվելու են … Read more

Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով․ մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք․ Աշոտ Մարկոսյան

Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով: Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք։ Այս մասին հայտարարել «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։ Ավելին՝ տեսանյութում։

Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները․ Ալիև

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել իր բեռների՝ Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  «Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, այդ օրը հեռու չէ»,- նշել է … Read more

Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Հունվարի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 48-ամյա մի տղամարդ: Նա 2024 թվականի նոյեմբերի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: 49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։