Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և արգելափակվել ձնակույտում

Հասարակություն 08.01.2026 | 21:55 Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան … Read more

Հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը

10998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, … Read more

Google-ի Gemini-ը կտրուկ աճ է գրանցել գեներատիվ AI հարթակների վեբ օգտագործման մեջ

Google ընկերության գեներատիվ արհեստական բանականության հարթակը՝ Gemini-ը, վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աճ է գրանցել օգտագործման տեսանկյունից։ Վեբ տրաֆիկի վերլուծությամբ զբաղվող Similarweb ընկերության տվյալների համաձայն՝ Gemini-ի բաժինը գեներատիվ AI հարթակների համաշխարհային վեբ տրաֆիկում աճել է մի քանի անգամ։ Մասնավորապես, եթե մոտ մեկ տարի առաջ Gemini-ի բաժինը կազմում էր շուրջ 5.7%, ապա երեք ամիս առաջ այն … Read more

ՊՆ-ն ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը

2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև … Read more

ՆԳ նախարարը առաջին սպայական կոչումներ է հանձնել

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։     Շնորհավորական խոսքում նախարարն ընդգծել է, որ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն … Read more

ՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում

8 Հունվար, 2026 12:16 Թոփ-լուրեր ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Ըստ որոշման՝ ծառայության ժամկետը սահմանվում է երկու տարի։ Զորակոչը հայտարարվում է հունվարի 9-31-ը ներառյալ։ Ըստ որոշման՝ հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական … Read more

Նիկոլ Փաշինյանն էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ. Մարիաննա Ղահրամանյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր Ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ … Read more

Թուրքիայում փոթորիկ է. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվում

https://arm.sputniknews.ru/20260108/turqiajum-pvotvorik-e-stambuli-aperi-mvot-navakner-en-khvortakvum-97579389.html Թուրքիայում փոթորիկ է. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվում Թուրքիայում փոթորիկ է. Ստամբուլի ափերի մոտ նավակներ են խորտակվում Sputnik Արմենիա Ստամբուլի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր են տրանսպորտի խափանումներ, քաղաքացիներին հորդորել են զգոն և զգուշ լինել։ 08.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-08T15:56+0400 2026-01-08T15:56+0400 2026-01-08T15:57+0400 թուրքիա ստամբուլ փոթորիկ տեսանյութ տեսանյութեր https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97576280_0:0:721:406_1920x0_80_0_0_35589dc1c06b532a3291cd4de746bca3.jpg.webp Թուրքիայի մի շարք նահանգներում փոթորիկ … Read more

Շիրակի մարզում դանակահարված անձը ԵՊՀ դասախոս է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ «ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում դանակահարվածը Արմեն Թումասյանն է, որը ԵՊՀ դասախոս է և հանդիսանում է Ֆիզիկայի ինստիտուտի Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Իրավապահներին հայտնի է դանակահարողի ինքնությունը և նրան փնտրում են։

ՊՆ պաշտանատար անձը հափշտակել է 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 ջերմատեսիլ նշանոցներ․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը … Read more