Արևմտամետները կգնան մեկ կուսակցության ցուցակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8 Հունվար, 2026 16:24 Խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ արդեն որոշակիանում են այն քաղաքական ուժերը, որոնց իշխանությունը ներդնելու է ընտրություններում՝ իրական ընդդիմադիրներից ձայներ փոշիացնելու համար։ Թեպետ վերջին շրջանում, ըստ մամուլի տարբեր միջոցների, լուրջ խնդիրներ էին առաջացել հաստիքային արևմտամետների ճամբարում, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս հաջողվել է հարթել տարաձայնությունները … Read more

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8 Հունվար, 2026 16:13 Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում։ Սուրբ Ծննդյան տոնը փչացնելուց հետո Փաշինյանը երեկ էլ հայտարարել է, թե տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Թե ովքեր են խորհրդի կազմում, հայտնի չէ, ըստ ամենայնի, … Read more

Ի՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան Երևանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8 Հունվար, 2026 16:42 Երեկ ուշ երեկոյան բավական ուշագրավ տեղեկություն հրապարակվեց, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտի-Ռևանչին ժամանում է Երևան։ Ըստ իրանական լրատվամիջոցների, այցի ընթացքում կողմերը քննարկելու են տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության թեմաները։Այցն ուշագրավ է հատկապես Իրանում վերջին … Read more

Քաղաքապետարանը «ԳԼՈԲԲԻՆԳ»-ին ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն է տրամադրել

Երևանի քաղաքապետարանը «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Երևանում ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու թույլտվություն է տվել։ Factor.am-ը տեղեկանում է, որ ընկերության տնօրեն Շուշանիկ Հարությունյանն է դիմում գրել և Երևանի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 249-Ն որոշման հիման վրա տրվել է համապատասխան թույլտվություն։ Մասնավորապես, «ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ-ին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Երևան համայնքի … Read more

Ադրբեջանը փորձում է գրավել Հայաստանի վառելիքի շուկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8 Հունվար, 2026 16:32 Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան։ Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան ուղարկել 22 վագոն վագոն պրեմիում տեսակի, SOCAR-ի արտադրած բենզին։ Վրաստանի … Read more

ՏիկՏոկով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր, Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում․ հայտարարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, կեղծ տեղեկություն է տարածվում առ այն, թե, իբր, Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրությունում։

ԱՄՆ-ի կողմից առգրավված Bella 1 լցանավը պատկանում է ռուսական ընկերության. սեփականատերը Ղրիմից ռուս գործարար է

ԱՄՆ-ի կողմից առգրավված Bella 1 (Marinera) նավթային լցանավը դեկտեմբերի վերջից պատկանում է Ռյազանի մարզում գրանցված ռուսական  «Բուրևեստմարին» ընկերությանը: Այս մասին հաղորդել են Financial Times-ը և BBC-ի ռուսական ծառայությունը, գրում է Meduza-ն։ FT-ի տվյալներով՝ ընկերությունը 2025 թվականի հուլիսին հիմնադրել է գործարար Իլյա Բուգայը։ «Новая газета Европа»-ն, հղում անելով  Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանին, պնդում է, որ … Read more

«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը, որի որդին անչափահասին դաժան ծեծի ենթարկողներից մեկն էր, ազատվել է պաշտոնից

Քաղաքականություն 08.01.2026 | 17:02 «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Նշվում է, որ Գասպարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման … Read more

Վենեսուելայի պետական ​​PDVSA նավթային ընկերությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ նավթ վաճառելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 8 Հունվար, 2026 17:00 Վենեսուելայի պետական ​​PDVSA նավթային ընկերությունը հաստատել է, որ բանակցություններ է վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ վենեսուելական նավթ վաճառելու համար։ Ըստ Reuters-ի՝ Chevron-ը բանակցություններ է վարում ԱՄՆ կառավարության հետ՝ Վենեսուելայում իր գործունեության լիցենզիան ընդլայնելու համար, ինչը թույլ կտա ընկերությանը ավելի շատ վենեսուելական նավթ արտահանել իր սեփական … Read more