Մահապատիժ է սպառնում Իրանում անկարգությունների և ջարդերի մասնակիցներին․ Թեհրանի դատախազ

Մահապատիժ է սպառնում Իրանում անկարգությունների և ջարդերի մասնակիցներին, հայտարարել է Թեհրանի դատախազը։ «Ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, իսկ նրանց համար դատավճիռը՝ իրանական օրենքներով՝ մահապատիժ»,- հավելել է նա։

Կիևի քաղաքապետը կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։ Պատճառը անցած գիշեր Կիևում գտնվող էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսական հարվածներն էին։ «Այդ հարվածների հետևանքով այս պահին քաղաքի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջերմամատակարարման»,- նշել է Կլիչկոն։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ պատերազմի գրեթե 4 տարիների ընթացքում արձանագրված ռուսական հարվածներից և ոչ մեկը … Read more

Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Նարեկի ու Վազգենի գործով ամոթալի որոշումից հետո «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ գնացի` հանդիպելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Առաջիկայում Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն է, որտեղ արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը … Read more

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, փակ է նաև Լարսը – Armenia Today

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ է նաև Լարսը, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նշվում է, որ Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային … Read more

Պարո՛ն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է․ Ռեզա Փահլավին՝ Թրամփին

Իրանի վերջին շահ Ռեզա Փահլավին դիմել Իրանում ցույցերի ֆոնին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Պարոն նախագահ, սա Ձեր ուշադրության, աջակցության և գործողությունների հրատապ և անհապաղ կոչ է։ Ալի Խամենեին, վախենալով, որ իր հանցավոր ռեժիմը կընկնի ժողովրդի ձեռքով և ցուցարարներին սատարելու Ձեր հզոր խոստումով, փողոցում գտնվող մարդկանց սպառնաց դաժան բռնաճնշումներով: Եվ նա ցանկանում է օգտագործել … Read more

1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրում բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու, 4 դեպք՝ հոգեկան ներգործության, 2-ական դեպք՝ բնակարանային … Read more

Մի խումբ քահանաներ հայտարարել են Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին

Մի խումբ քահանաներ հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին և այդ առթիվ սոցցանցում հանդես են եկել համապատասխան…

Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը. Տեր Մանուկ

Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Մանուք քահանա Զեյնալյանն անդրադարձել է մի քանի քահանաների կողմից այսօր արված նույնատիպ գրառումներին, որով հայտնում էին, թե միանում են այսպես կոչված եկեղեցին բարենորոգելու փաշինյանական ծրագրին: Մանուկ քահանան նշել է. «Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը։ Քահանաները, որ դուրս են գալիս հնազանդությունից, … Read more