Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակում է աճել

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա աշխատուժի վիճակագրական տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքիայում գործազրկության մակարդակը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.1%- ով՝ հասնելով 8.6%։ 15 տարեկան և բարձր գործազուրկների թիվը նոյեմբերին աճել է 54․000-ով և հասնելով 3 միլիոնի։ Կանանց գործազրկության մակարդկան ավելի բարձր է, քան տղամարդկանցը։ Գործազրկության մակարդակը տղամարդկանց … Read more

«Վարչական ռեսուրսին միացել է քարոզչական գնդացիրը»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կողմից կասենք՝ ուղտերթ է, կխնդանք, կանցնի։Մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, որ մտել են էս թունավոր գործարքի մեջ՝ Երևանից, մարզերից, մի մասը՝ աշխատող, տուն պահող, մոլորված, մյուսները՝ չգիտեմ, չեմ հասկանում, թե ովքեր են և ինչու, բայց էս երկրից են, նաև նրանց աչքի առջևով է անցել վերջին տարիների դժբախտ ընթացքը։ … Read more

Էդմոն Մարուքյանը խաչքավորի ծառայություն է ստանձնել

«ԼՀԿ» նախագահ Էդմոն Մարուքյանը խաչքավորի ծառայություն է ստանձնել․ «Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, կատարվեց ջրօրհնեքի կարգը, որի ժամանակ մեծ պատասխանատվությամբ և որդիական սիրով ստանձնեցի խաչքավորի ծառայությունը։ Շնորհակալ եմ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և թեմի հոգևորականներին՝ այս պատասխանատու ընտրության համար։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և … Read more

Վաշինգտոնը պահանջում է, որ Կարակասը վերանայի նավթի մասին օրենքը՝ հօգուտ ԱՄՆ-ի․ Washington Post

ԱՄՆ վարչակազմը պահանջել է, որ Վենեսուելայի կառավարությունը շտապ վերանայի նավթի արդյունահանման մասին օրենքները՝ ամերիկյան ընկերությունների համար օգուտ բերելու համար, ըստ The Washington Post (WP)-ի արտաքին քաղաքականության մեկնաբան Դեյվիդ Իգնատիուսի։ «Վաշինգտոնի վարչակազմը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին մի քանի օրվա ժամկետ է տվել՝ վերաշարադրել Վենեսուելայի նավթային օրենքը՝ ամերիկյան ընկերություններին արտոնյալ մուտք տալու համար», – ասվում է … Read more

ԱՄՆ-ը կգործի որպես գերտերություն՝ առանց ներողություն խնդրելու․ Սպիտակ տուն

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը վարվում է որպես գերտերություն և պաշտպանելու է իր շահերը Արևմտյան կիսագնդում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը։ «Աբսուրդ է, որ մենք թույլ ենք տալիս մեր «հետնաբակում» գտնվող երկրին դառնալ ռեսուրսների մատակարար մեր հակառակորդների, բայց ոչ մեր համար։ Զենք կուտակել մեր հակառակորդների … Read more

Ինչու է հնդկական կինոն հեղեղված արհեստական բանականությամբ

Աշխարհի ամենամեծ կինոարդյունաբերությունում՝ Հնդկաստանում, նոր «աստղ» է հայտնվել՝ արհեստական բանականությունը (AI)։ Եթե Հոլիվուդում դերասաններն ու սցենարիստները դիմադրում են AI-ի ներթափանցմանը, ապա հնդկական կինոն այն արագորեն ներառում է ստեղծագործական ու արտադրական գործընթացներում։ Ռեժիսոր Վիվեկ Անչալիան իր ռոմանտիկ ֆիլմը ստեղծել է գրեթե ամբողջությամբ AI-ի օգնությամբ՝ օգտագործելով ChatGPT-ն և Midjourney-ը։ Արդյունքում՝ ֆիլմի բյուջեն կազմել է ավանդական Բոլիվուդյան արտադրության … Read more

Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղո՞ւմ են, թե՞ խաչակնքվում. Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ի պաշտպանություն եկեղեցու բարձրաստիճան վերնախավի հանդես եկող ընդդիմությանը: «Հետաքրքիրա,Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղում են իրենք իրենց վրա ,թե նավսյակի խաչակնքվում են»,- գրել է Ղազարյանը:

Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

Չինաստանը պնդում է, որ անհապաղ ազատ արձակվեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա տիկինը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Ոչ մի երկիր չի կարող իր ներքին կանոնները վեր դասել միջազգային իրավունքից։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, ինչպես նաև ապահովել նրանց անձնական անվտանգությունը»,- … Read more