Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Այցի ընթացքում նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին: Գնահատեք հոդվածը

Aurora News | ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Գրենլանդիա ուղարկել ավելի քան 30 զինվոր. ՌԻԱ Նովոստի

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պատրաստ են Գրենլանդիան ԱՄՆ-ից պաշտպանելու համար ուղարկել ընդամենը երեք տասնյակ զինվոր։ Յոթ երկիր արդեն հայտարարել է նմանատիպ մտադրությունների մասին։ Նրանք կղզի կուղարկեն ընդհանուր առմամբ 34 զինվոր:  Ամենամեծ զորակազմը Ֆրանսիայից և Գերմանիայից է։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ֆրանսիական զորակազմը կազմված կլինի 15 անձնակազմից։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է նրանց ամրացնել ցամաքային, ծովային և … Read more

«Այսօրվա կին լրագրողները շատ ավելի խիզախություն ունեն, քան իշխանության բազմաթիվ «տղա» ներկայացուցիչներ»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստ մեկ․Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն և իշխող կուսակցություն, որի կազմում այսքան նախկին լրագրողներ լինեն։Փաստ երկու․Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի։Փաստ երեք․Այսօրվա կին լրագրողները շատ ավելի արժանապատվություն, խիզախություն և տղամարդկային պատիվ ունեն … Read more

«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա

«Այս տարին մեծ նախագծերի տարի է ինձ համար: Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը, որի վրա աշխատել եմ մեկ տարի:Հավատում եմ, որ այն պիտի սիրեք ու կրեք, ձեզ գեղեցիկ ու հարմարավետ զգաք իմ ստեղծած հագուստների մեջ, քանի որ ինքս շատ սեր ու նվիրում եմ դրել այս ամենի մեջ, ու գործին վերաբերվել եմ ամենայն լրջությամբ: … Read more