ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԸ՝ ՈՐՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ. 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԵՎ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ. ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։ Խոսելով «ՔՊ» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին երեկ՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում երկրորդ  ընթերցմամբ ընդունված օրինագծի մասին՝ Արմեն Մանվելյանը հայտարարեց, որ այն հիմնականում ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ՀայաՔվե»-ի դիտորդական առաքելությանը խոչընդոտելուն, որը փորձում … Read more

Aurora News | ԱՄՆ-ն դեռևս չի կատարել իր խոստումը՝ ազատ արձակելու «Մարիներ» նավի երկու ռուս նավաստիներին

ԱՄՆ-ն դեռևս չի կատարել իր խոստումը՝ ազատ արձակելու «Մարիներ» նավթատար նավի երկու ռուս նավաստիներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք դեռևս պարզություն չունենք այն մասին, թե երբ է ամերիկյան կողմը վերջապես կատարելու իր խոստումը՝ ամենաբարձր մակարդակով՝ ամերիկացիների կողմից ձերբակալված «Մարիներ» լցանավի անձնակազմից ռուս քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ», – նշել … Read more

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։ Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։ Մեզ … Read more

Բլոգերն ապացուցել է` արհեստական ​​բանականությունը կարող է ողբերգության պատճառ դառնալ

Արհեստական ​​բանականությունը քիչ է մնացել ողբերգության պատճառ դառնա. ChatGPT չաթբոտը չի կարողացել ճանաչել աշխարհի ամենավտանգավոր բույսերից մեկը՝ թունավոր գինազոխը: Բլոգեր Քրիստին միջադեպի մասին հաղորդել է սոցիալական ցանցերում, և պատմությունն ուշադրության է արժանացել LADbible-ի կողմից:Բլոգերի ընկերուհին իր բակում կասկածելի բույս ​​է հայտնաբերել և որոշել է օգտագործել նեյրոնային ցանց՝ այն նույնականացնելու համար: Նա ChatGPT-ին լուսանկար է ուղարկել … Read more

«Զիլ»-ը, մոտ 25 մետր գլորվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի … Read more

Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, հաջորդ հանդիպումները հնարավոր է կայանան հաջորդ շաբաթ

24 Հունվար, 2026 21:15 Միջազգային Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում նախատեսվող հաջորդ եռակողմ բանակցությունների փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ «Եթե պատրաստակամություն լինի առաջ շարժվելու, կկայանան հաջորդ հանդիպումները, և հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ»,- նշված է Զելենսկու Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։ Շաբաթ … Read more

Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը. պատգամավոր – Armenia Today

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանը երեկ՝ հուլիսի 23-ին, դադարեցրել է հացադուլը, հայտնել են փաստաբան Ռուբեն Մելիքյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Վերջինս խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Աղվան Վարդանյանի հետ «Իզմիրլյան» ԲԿ-ում այսօր այցելել է Սոմսոնյանին, ով հացադուլի մեջ էր գտնվում ավելի քան 15 օր: «Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել … Read more

Հորդուրում եմ անկախ լրագրողներին` մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները. Վարդան Ղուկասյան

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Այս մասին գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ԱԱԾ մեկուսարանից։   «Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք … Read more

Ձեր անգործությունը կարող է կյանքեր արժենալ․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքային իշխանությունների անգործության մասին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Վերջին շրջանում վթարային այսպիսի բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով: Երեկ հատկապես, երբ ձյան առատ տեղումներից հետո կաթվածահար էր եղել երթևեկությունը, մեր քաղաքացիներից ստանում էինք ահազանգեր, վթարների վայրերից լուսանկարներ: Տպավորություն է, որ ամեն անգամ իշխանություններն անակնկալի են գալիս … Read more