Նուբարաշենի գերեզմանների տարածքում 5 ամիս է ձիեր են հայտնվում

8 Հունվար, 2026 9:54 Հայաստան Արդեն 5 ամիս է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարևանությամբ գտնվող , ժողովրդին հայտնի Նուբարաշենի գերեզմանատան հուղարկավորություննների համար վերջերս հատկացվող նոր տարածքում պարբերաբար հայտնվում են ձիեր, որոնք ուտում են ծաղիկները, տակն ու վրա անում ամեն բան, անգամ վնասում գերեզմանաքարերը, ծաղկամանները ու խնկամանները։ Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակիչ … Read more

Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ 2026 թվականին կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքները նախատեսվում է անցկացնել հետևյալ ժամանակահատվածներում՝ փետրվարի 3-ից … Read more

ԱՄՆ-ը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում «Մարիներա» տանկերի զավթման մասին – 5tv

ԱՄՆ-ը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում «Մարիներա» տանկերի զավթման մասին: «Նավը զավթվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն»,-ասվում է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հաղորդագրության մեջ:

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գրառմամբ անդրադարձել է քաղաքացուց ստացած նամակին․ «Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ: «Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 … Read more

«Խցանումների խնդիրը չի վերանա», «Քաղաքապետարանը կկարգավորի հարցը». հարցում

Երևանում խցանումների խնդիրը աստիճանաբար դառնում է մեծագույններից մեկը։ Հատկապես տոնական օրերին, երբ քաղաքում երթևեկությունը կտրուկ ավելանում է՝ պայմանավորված գնումներով, այցելություններով ու միջոցառումներով, խնդիրը առավել սրվում է։ Թեև քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարում են ձեռնարկվող քայլերի և իրավիճակի վերահսկելի լինելու մասին, անհայտ է՝ արդյոք այդ միջոցառումները բավարա՞ր են, և իրականում հնարավո՞ր է լուծել խցանումների հարցը։ Մայրաքաղաքի տրանսպորտային … Read more

Ամերիկան ստեղծել է աշխարհակարգ. հիմա նա այն քանդում է

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի թարգմանությունը։   Իեն Բրեմեր   2026 թվականը շրջադարձային է։ Համաշխարհային անկայունության խոշորագույն աղբյուր է լինելու ոչ թե Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը կամ աշխարհում առկա մոտ 60 հակամարտությունները։ Այդ աղբյուրը լինելու են Միացյալ Նահանգները։ Դա Eurasia Group-ի «2026 թվականի գլխավոր ռիսկերը» զեկույցի կենտրոնական ուղերձն է. … Read more

Սպիտակ տունը հայտարարել է տասնյակ միջազգային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 35 կազմակերպություններից, որոնք ՄԱԿ–ի կազմում չեն, և ՄԱԿ-ի 31 գործակալություններից, որոնք «գործում են ԱՄՆ ազգային շահերին հակառակ», հաղորդում է Reuters-ը։ Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը չի թվարկել այդ կազմակերպությունները, բայց նշել է, որ դրանք խթանում են «ռադիկալ կլիմայական քաղաքականություն, գլոբալ կառավարում … Read more

Կեսգիշերին Երևանում 49-ամյա քաղաքացուն սուր առարկայով հարվածներ հասցրած տղամարդը հայտնաբերվել է

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդունՀունվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով քաղաքացու է հիվանդանոց տեղափոխել: Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած … Read more

Ավտովթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes»-ը, «Jeep»-ը, «Nissan»-ն ու «Ford»-ը

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Jeep» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ … Read more