Իրանում անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տվող հրամանատարն սպանվել է

Մխիթար Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Իրանում անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տվող պաշտոնյան սպանվել է․ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Մեհդի Ռահիմին, որը Թեհրանում բարձրագույն հրամանատարներից մեկն էր, սպանվել է ցուցարարների կողմից, գրում են իրանական ընդդիմադիր ալիքները։ Նշվում է, որ հենց Ռահիմին էր տվել անզեն ցույցի մասնակիցների վրա կրակ բացելու … Read more

ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման մասին ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ Հայտարարության տեքստը՝ ստորև. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ … Read more

Վաշինգտոնում կարևոր քայլ արվեց ԹՐԻՓՓ նախագծի գործնական իրագործման ուղղությամբ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը՝ «Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է … Read more

«Ինչպես է պաշտոնական Հայաստանը հիշելու Բաքվի, Սումգայիթի ջարդերը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի դեռ Արցախը կար, անգամ 44-օրյա պարտությունից հետո, հայագիտության և պատմագրության մեջ Բաքվի 1990 թվականի հունվարի 13-15-ի ջարդերը համարում էինք վերջին հայկական ջարդեր:Երեսունվեց տարի առաջ այս օրերին Բաքուն կոտորածներով զրկվում էր հայ բնակչությունից, որտեղ կազմում էր ամենամեծ ազգային փոքրամասնությունը խորհրդային մարդահամարների տվյալներով:Ինչպես է պաշտոնական Հայաստանը հիշելու այս օրը, Սումգայիթի օրը, … Read more

«Պետք է մշակել սցենարներ, թե Իրանում պատերազմի դեպքում ինչպես պիտի վարվի ՀՀ-ն»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ մեր հարևան Իրանում լարված իրադրությունը հաջորդում է մեկը մյուսին և դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ ռիսկային ազդեցություն ունենալ նաև մեզ վրա։ Այս շարունակական խառնաշփոթի պայմաններում գրեթե որևէ հստակ տեղեկություն չունենք Իրանում բնակվող հայերի անվտանգության ու վիճակի մասին։Իրանում թե՛ պատերազմի, թե՛ իշխանափոխության սցենարները մեզ … Read more

Թրամփը կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը Իրանում և հայտնել Թեհրանի հետ կապերը խզելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը՝ հայտարարելով, որ «օգնությունը ճանապարհին է», հայտնում է Reuters-ը։ «Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր շենքերը։ Օգնությունը ճանապարհին է», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում՝ հավելելով, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների «անիմաստ սպանությունների» դադարեցումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել էր, … Read more