Խնդիրները պահանջում են իրական լուծումներ, ոչ թե միայն թղթի վրա ձևակերպված մոտեցումներ․ Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․ Իրականությունը ցույց է տալիս, որ միայն որոշման բովանդակությամբ հստակ շարադրված կարգավորումները բավարար չեն․ խնդիրները պահանջում են իրական լուծումներ, ոչ թե միայն թղթի վրա ձևակերպված մոտեցումներ։

Մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ․ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ Անկախ Հայաստանը տնտեսական ու քաղաքական հարաբերություններում անցել է հետևյալ փուլերը՝ 1․ վայրի կապիտալիզմ (պետականից դեպի մասնավոր սեփականության անցում), 2․ նոմենկլատուրային կապիտալիզմ (իշխանության և բիզնեսի սերտաճում), 3․ անմարդկային կապիտալիզմ (սոցիալական խոր բևեռացվածություն)։ Հիմա մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որով մենք … Read more

Ոչ սթափ վարորդներ և հազարավոր խախտումներ՝ մեկ շաբաթում

Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս … Read more

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Ռուբիո

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, այդ թվում՝ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ինչպես արդեն ասացի, այդ ջանքերը դեռ նոր են սկսվում: Հաղորդագրություններ են փոխանցվում երկու ուղղություններով, ընթանում են որոշակի բանակցություններ, այդ թվում՝ միջնորդների միջոցով»,- ասել է նա ABC հեռուստաալիքի եթերում:

Գողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայից

Այս տարվա հունվարի 3-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Իսահակյան թաղամասում գտնվող պարի ստուդիայից գողացել են երաժշտական կենտրոն և համացանցի շարժական սարք։ Վնասը կազմել էր 150 հազար դրամ։ Ձեռնարկվել էին համապատասխան գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով չէր բացահայտվել։ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց։ Իրավապահները ստացան տեղեկություն, որ … Read more

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ … Read more

«Կհայտնվեն դժոխքում»․ Իրանի կոշտ սպառնալիքը ագրեսորներին

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նախազգուշացրել է Պարսից ծոցում իրանական կղզիները զավթելու փորձերի համար։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նրա խոսքով՝ ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, «կհայտնվի դժոխքում»։ Համապատասխան նախազգուշացումը հնչել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։ Արեֆն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները։ … Read more

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։ «Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական … Read more

Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինայի համար 1,5 միլիարդ եվրոյի ռազմական ներդրումների ծրագիրը

Եվրահանձնաժողովն ընդունել է Ուկրաինային զենք մատակարարելու և նրա ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համար 1,5 միլիարդ եվրոյի չափով ռազմական ներդրումների ծրագիրը։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։ «Եվրահանձնաժողովն ընդունել է 1,5 միլիարդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ Եվրոպական ռազմաարդյունաբերական ծրագրի շրջանակներում եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացման ու արդիականացման համար»,-ասվում է հայտարարության մեջ։ Այս գումարից 700 միլիոն … Read more