Արման Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ այցելել է զորամաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News 2026 թ. հենց առաջին օրը, իմ լավ ընկերների՝ աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի և UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ այցելեցինք զորամաս՝ զինվորներին շնորհավորելու և նրանց խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում … Read more

Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով

Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն։

Ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը 

Հասարակություն Ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը  Աջակցիր «Ա1+»-ին  Այսօր՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և … Read more

22:19 | Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի` միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար

22:19 | Արագածոտնի թեմը հունվարի 5-ին հրավիրում է մասնակցելու Ճրագալույցի Սուրբ Պատարագի` միասին ազդարարելու Փրկչի Ծննդյան Ավետիսը և աղոթք բարձրացնելու հայրենիքի, Սուրբ Եկեղեցու ու մեր հոգևոր հայրերի համար

Շվեյցարիայի հանգստավայրի հրդեհը, հավանաբար, առաջացել է շամպայնի շշերի վրա ամրացված վառվող բենգալյան կրակներից

Ինչպես հայտնել ենք, մոտ 40 մարդ զոհվել է, ևս 115-ը ծանր վիրավորվել է 2026 թվականի հունվարի 1-ի գիշերը Կրանս-Մոնտանայի (Վալե կանտոն) լեռնադահուկային հանգստավայրի հայտնի Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով։ Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 1-ին, ժամը 1:30-ի սահմաններում, մարդաշատ բարում: Սկզբնական հաղորդագրությունները վկայում էին հնարավոր պայթյունի մասին, սակայն, ըստ դատախազ … Read more

Սա մի տեսակ ծես է հիշեցնում, ինչպես տարիներ առաջ՝ ապրիլի 24-ին կազմակերպվածը…Գոհար Հակոբյան

Լրագրող Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ես դավադրապաշտ չեմ,բայց նայեք՝ խաչի վրա կոն է դրված,որն ասես խորհրդանշում է հոգևոր արժեքների փոխարինումը զվարճանքով, սրբազան ամեն ինչի՝ հավատի,խաչի ստորադասումը ծափ ու ծիծաղին,որոնք գալիս են խլացնելու Եռաբլուրում նույն օրը մղկտացող մայրերի ու կանանց ողբը: Սա մի տեսակ ծես է հիշեցնում,ինչպես տարիներ առաջ ապրիլի 24-ին կազմակերպվածը,երբ Հայոց ցեղասպանության … Read more

ՀԱՊԿ, Ռուսաստան, պետությունների համախմբում. Լավրովը՝ 2026թ.-ից – Armenia Today

Ռուսաստանը 2026 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը, որը կանցնի «հավաքական անվտանգությունը բազմաբևեռ աշխարհում. միասնական նպատակ, ընդհանուր պատասխանատվություն» կարգախոսի ներքո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Իր ուղերձում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է դաշնակիցների հետ ամրապնդել համակարգումը միջազգային անվտանգության ոլորտում՝ հենվելով միջազգային … Read more

Վայոց ձորի մարզում վարորդը «Mitsubishi»-ով բախվել է հողաթմբին․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալիկ Օ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Դիանա … Read more

Մի շարք շրջաններում բուք է և մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի … Read more

Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։ Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։ Hayastan.news-ը` Telegram-ում