«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը

«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը, այս մասին նշվում է Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո համաձայնեցված փաստաթղթում։ «Աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին. Կոալիցիան համաձայնել է շարունակել Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել կարևորագույն երկարաժամկետ ռազմական օգնություն և սարքավորումներ՝ նրանց կայուն մարտունակությունն ապահովելու համար, քանի որ նրանք կմնան պաշտպանության և զսպման առաջին գիծը», – ասվում է Ելիսեյան … Read more

Վենեսուելայում իրականացրած ռազմական միջամտությունը թուլացնում է երրորդ համաշխարհային պատերազմի կանխումը. ՄԱԿ

Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը. փոխանցում է The Guardian թերթը: «Ռազմական այս միջամտությունը խախտելով Վենեսուելայի ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը և պակաս անվտանգ դարձնում յուրաքանչյուր երկիր»,- նշել է Ֆոլկեր Թյուրքը։ Թերթի փոխանցմամբ՝ դա թուլացնում է … Read more

Դժվար է սա համարել պատահական․․․

Տեր Սարգիս Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։ Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել. • Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, ով ցանկանում է շարունակել իր … Read more

Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ բախումներ են․ Գաբրիելյան – Armenia Today

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է, «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չեն գրանցել և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ … Read more

Քանի մարդ է այս տարի Վրաստանից մեկնել ԵՄ երկրներ

Վերջին տարիներին Վրաստանից դեպի Եվրամիություն իրականացվող այցերի թիվը աճի միտում ունի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի ռեզիդենտների կողմից ԵՄ երկրներ իրականացված այցերի թիվը գերազանցել է 102 հազարը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7%։ 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Եվրամիություն իրականացված այցերի թիվն աճել է 13%-ով՝ հասնելով 378.5 հազար … Read more

Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո աղոթք

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, … Read more

Արմավիրի առաջնորդանիստ Նարեկացի եկեղեցում Սիոն արքեպիսկոպոսը կրկին զեղչել է Վեհափառի անունը, ինչին հակառակ՝ մեր դպիր և սարկավագ եղբայրները հնչեցրել են. Նարեկ Ղևոնդյան

Արմավիրի թեմի երիտասարդներից Նարեկ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կհիշեք, որ շաբաթներ առաջ Սիոն արքեպիսկոպոսը Արմավիրի թեմում պատարագ մատուցեց՝ նիկ*լի համար զեղչելով Վեհափառի անունը։ Այսօր էլ Արմավիրի առաջնորդանիստ Նարեկացի եկեղեցում էր Սուրբ Ծննդյան պատարագ մատուցում և կրկին զեղչել է Վեհափառի անունը, ինչին հակառակ՝ մեր դպիր և սարկավագ եղբայրները հնչեցրել են Վեհափառի անունը։ Ես, որպես … Read more

Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ․ համատարած կաշառքներ՝ հարկատուների հաշվին

Չնայած առաջիկա ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, իշխանությունները սկսել են ակտիվորեն նախապատրաստվել դրան։ Պետության ու պետական բյուջեի հաշվին համատարած կաշառում են ընտրողներին։ Անխտիր բոլոր ոլորտներում հիմնավորապես տապալել են կառավարության գործունեության ծրագիրը, նախորդ ընտրություններում տված քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոստումները, բայց մտադիր չեն ընդունել իրենց ձախողումների պատասխանատվությունը։ Իշխանական լծակներն ու բյուջեի միջոցներն օգտագործելով՝ մի կողմից՝ փորձում … Read more