Ռուս-վրացական ցամաքային սահմանը փակ է․ սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված
Ռուս-վրացական ցամաքային սահմանը փակ է ու հայտնի չէ՝ երբ կբացվի: Սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված, զբոսաշրջիկներն ու տեղացիները չեն կարողանում անցնել հատվածը առատ ձյան պատճառով։ Ըստ SHOT-ի՝ Վերին Լարսով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։