ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երբ մրցաշարերն են պահում աթոռը. նախարարի հումորային հորոսկոպը

Հորոսկոպով ջրհոս, բազմաֆունկցիոնալ նախարարի համար անցնող տարին տուրբուլենտային էր. վարչապետի հետ բոլոր մրցաշարերին մասնակցելը օգնեց պահել պաշտոնը, սակայն նրա կողմից երաշխավորված շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կոռուպցիոն խայտառակ գործարքների մեջ թաթախվեցին՝ ստվերելով նրա հեղինակությունն ու վստահությունը: Ընկերուհու հետ 50 մլն դրամանոց պայմանագիրն էլ շարունակում է մնալ օդում կախված վտանգ: Աթոռը պահպանելու հարցում դեռ ամուսնու հանրային ակտիվությունն է … Read more

««Չաղ Ռուստամի» հոր սպանության շրջանառվող միակ վարկածը վենդետան է». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. ««Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած է շրջանառվում:Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։«Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական հեղինակություն Ֆազի սպանության գործով։ … Read more

Էրդողանը երկուշաբթի Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կկայանա երկուշաբթի երեկոյան։ «Պաղեստինը մենակ չէ։ Պաղեստինը միշտ մեզ համար թանկ է եղել, ինչպես մեր սեփական արյունն ու մարմինը։ Իսրայելի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա»,-նշել է Էրդողանը։ Նա նշել է, որ Ուկրաինայի հարցը շարունակում է քննարկել Պուտինի և … Read more

Ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա. ՏԿԵ նախարարության 2025թ. կարևոր իրադարձությունները

2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործունեության մեջ առանձնացել են մի շարք կարևոր ձեռքբերումներ՝ ճանապարհաշինությունից մինչև էներգետիկա և կրթական ենթակառուցվածքներ: Ճանապարհային ոլորտում իրականացված աշխատանքների շնորհիվ հիմնանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է ընդհանուր 500 կմ ճանապարհ․ այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանը պատասխանել են նախարարությունից: Էներգետիկայի բնագավառում էլ առաջընթաց է գրանցվել: ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման … Read more

Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր

Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր, ինչը նրան դարձնում է 5-րդ երաժիշտը, որն ընդգրկվել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․Բեյոնսեն Forbes-ի կողմից ճանաչվել է միլիարդատեր, ինչը նրան դարձնում է 5-րդ երաժիշտը, որն ընդգրկվել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, գրում է BBC-ն։ Forbes-ը հաղորդում է, որ ամերիկացի աստղը միացել է … Read more

«Արագածոտնի թեմի անդամներին խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումը․ «Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել դեպքի մասին, որն առերևույթ պարունակում է հանցանքի հատկանիշներ։Արագածոտնի թեմի անդամներին կամ հիշյալ գործողություններին ներկա գտնվող անձանց խնդրում եմ ինձ տրամադրել համապատասխան նյութեր՝ հանցանքի առկայության դեպքում հաղորդում ներկայացնելու նպատակով։Ստորև՝ հայտարարությունը․ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի … Read more

Երբ մարդիկ դժգոհ են, չպետք է մեղավորներ փնտրենք արտաքին ուժերի մեջ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նահանգային պլանավորման և զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից, իսկ ուրիշներին մեղադրելը խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Ըստ նրա, ղեկավարությունը պետք է անցնի ծախսերի կառավարման մոդելից դեպի արտադրողականության բարձրացում։ «Համեմատելով իրավիճակը հարևան երկրների հետ՝ կարելի է տեսնել, որ երկրի վիճակը չպետք է մնա ներկայիս մակարդակում։ Ավելի … Read more

Ուրեմն լսի՛ր, Փաշինյան, էդ ամեն ինչի համար պատասխան ես տալու. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր … Read more

Փաշինյանի նոր ռեկորդը. ամանորյա ուղերձում հայտարարեց՝ ՀՀ-ն մերը չի եղել, իր շնորհիվ է մերը դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Մինչ ձեր … Read more

Ամրագոտին վթարի ողբերգական ելքը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ

Ամրակապված վարելն իրավագիտակցություն է, հոգատարություն, որն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ․ զգուշացում է տարածել ՆԳՆ-ն: «Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է։ Մի՛ մոռացեք ամրակապվել, մի՛ վտանգեք ձեր և ձեր մտերիմների կյանքը»։ Գնահատեք հոդվածը