Ռոնալդուն գլխավորել է ռմբարկուների ցուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրիշտիանու Ռոնալդուի հերթական գոլը չի օգնել «Ալ Նասրին», որը Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրում 1։2 հաշվով տնային պարտություն է կրել  «Ալ Կադիսիայից»։ Պորտուգալացի հարձակվողը խաղի 81-րդ րոպեին հաշիվը կրճատել է 11-մետրանոց հարվածով։ Դա 40-ամյա Ռոնալդուի 958-րդ գոլն էր կարիերայում։ Ընթացիկ առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 13 խաղի, խփել 14 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում ու … Read more

ՊՍԺ-ն նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը՝ հաղթելով «Մարսելին»

ՍՊՈՐՏ 9 Հունվար, 2026 11:52 Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը նվաճեց իր 4-րդ անընդմեջ Ֆրանսիայի սուպերգավաթը՝ Քուվեյթում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով 4-1 հաղթելով «Օլիմպիկ Մարսելին» 2-2 ոչ-ոքիից հետո։ Հարձակվող Ուսման Դեմբելեն բացեց խաղի հաշիվը։ Այնուհետև «Մարսելի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը 11 մետրանոցով հավասարեցրեց հաշիվը, որից … Read more

Հրադադար և քրդական զինյալների տեղափոխում` Հալեպից դեպի Սիրիայի հյուսիս֊արևելք. ՊՆ-ի հայտարարության մանրամասները

Սիրիայի «Գանձասար» պարբերականը ներկայացրել է երկրի պաշտպանության նախարարության հայտարաությունից որոշ մանրամասներ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սուրիոյ Պաշտպանութեան Նախարարութիւնը յայտարարեց Հալէպի Շէյխ Մաքսուտ, Աշրաֆիէ եւ Պանի Զէյտ թաղամասերու շուրջ զինադադարի հաստատումը՝ տեղւոյն ռազմական գործողութիւնները դադրեցնելու և օրէնքի գերակայութեան ու պետական պաշտօնական հաստատութիւններու վերականգնումին համար ճամբայ հարթելու նպատակով: Յայտարարութեան մէջ նախարարութիւնը յայտնեց. «Հալէպի մեր քաղաքացիական բնակչութեան ապահովութեան … Read more

Aurora News | Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը. «Ռուսաստանը պնդում է, որ Լվովի մարզի դեմ օգտագործել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, այսպես կոչված «Օրեշնիկ»։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հարվածը լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում եվրոպական մայրցամաքում և փորձություն է տրանսատլանտյան հանրության համար։ Մենք պահանջում ենք վճռական արձագանք Ռուսաստանի անխոհեմ … Read more

Aurora News | Փեզեշքիանը կոչով դիմել է ուժայիններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պետք է առավելագույն զսպվածություն դրսևորեն արդեն 12 օր շարունակվող ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ։ «Պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից կամ հարկադրանքից: Պետք է ցուցաբերվի առավելագույն զսպվածություն, պետք է դիմել երկխոսության, խաղաղ շփման և լսել Իրանի ժողովրդի պահանջները»,- ասել է նախագահը Al-Araby հեռուստաընկերությամբ հեռարձակված … Read more

Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 9 Հունվար, 2026 12:23 Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը։ 2018 թվականի իշխանափոխության շնորհիվ իշխանության եկած Փաշինյանը, նրա թիմը հանրությանը բազմաթիվ խոստումներ էին տալիս, առաջին հերթին խոստանում փոփոխել երկրի կառավարման արժեքային համակարգը։ Յոթ տարի անց կարելի է ասել, որ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն … Read more

Aurora News | Փորձում են համոզել, որ իրենք կարող են փրկել Հայաստանի տնտեսությունը․ Չախոյան

Ռուսաստանցի գործարար Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը տևական ժամանակ է փորձում է մեր հանրությանը տարատեսակ էմոցիոնալ տեսանյութերով համոզել, թե իբրև հայաստանի տնտեսությունը կործանվում է, գտնվում է կատաստրոֆիկ վիճակում և իրենք են այն ուժեղ առաջնորդը, որ կարող է փրկել Հայաստանի տնտեսությունը: Այս մասին սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։  Մանրմասները՝ տեսանյութում։