Էրդողանը Թուրքիայի նկատմամբ որոշ արտաքին սպառնալիքներ է նկատել

«Մենք ուշադիր հետևում ենք մեր երկրի և թուրք-կիպրացիների շահերի նկատմամբ հաճախացած սադրանքներին ու սպառնալիքներին Արևելյան Միջերկրականում», հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ նրա, Թուրքիան աջակցություն կհայտնի Սիրիայի նոր իշխանություններին։ «Մեզ չեն ստիպի լռել, քանի դեռ 71 հազար պաղեստինցիների մահվան համար պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք երբեք թույլ չենք տա մոռանալ այդ … Read more

ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք, նրանց տրվել է ընդամենը փոխհատուցում․ «Հանրային հսկող»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News Հայաստանի «արդար» դատարանները Ռոմանոս Պետրոսյանի` ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների, ազատման հրամաններն անվավեր են ճանաչում, բայց աշխատակիցներին չեն վերականգնում իրենց պաշտոններում, գրված է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջում։ «Այս ընթացքում ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք՝ նախկին աշխատակիցների կողմից, որոնք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը և անվավեր ճանաչել ազատման մասին հրամանները։ … Read more

«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի՞ կմտնի եկեղեցի»․ գյումրեցի

«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի կմտնի եկեղեցի», «Առճակատման միակ նպատակը հայկական եկեղեցիները փակելն է, Փաշազադեին ենթարկեցնելը», «Նիկոլը գործում է ադրբեջանական սցենարով», «Սրբազաններին կալանավորելը հուսահատեցնում է, բայց չպետք է հուսահատվել, պետք է պայքարել»,- «Նյուզ»-ի եթերում ասել են գյումրեցիները՝ անդրադառնալով իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի մասին թեմային։ Հարցում՝ Գյումրիում

Բուք, փակ ճանապարհներ ՀՀ-ում, Լարսը նույնպես փակ է – Armenia Today

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակ-Գյումրի, Լանջառ-Լուսաշող, Երասխ-Զանգակատուն, Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս … Read more

Քաղաքապետարանը հրավիրում է վայելելու Midnight Avenue և Ultraviolet բենդերի համերգային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հունվարի 3-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Midnight Avenue և Ultraviolet բենդերի համերգային ծրագիրը։

«Նոր երազանքներ, որոնք արժանի են իրականություն դառնալու»․ Արփի Գաբրիելյան (Photo)

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը Ինստագրամում կիսվել է ամանորյա ընտանեկան լուսանկարներով։   «Նոր Տարի… 2026  Նոր երազանքներ, որոնք արժանի են իրականություն դառնալու…»,- լուսանկարներին կից գրել է նա։  Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

2025 թվականին Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 914 հազար դրամ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2025 թվականին կապիտալ ներդրումները կազմել են 14 միլիարդ 248 միլիոն 924 հազար դրամ։Ինչպես «Արմենպրես»-ին…