Երևանում՝ մեքենայի մեջ, հայտնաբերվել են ատրճանակներ, թմրանյութեր, դանակներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 29-ին, զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի ծառայողների կողմից համատեղ միջոցառումների շնորհիվ Բաղրամյան պողոտա 45 … Read more

ՌԴ դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիայի գործողությունները Վենեսուելայի դեմ։Այսօր առավոտյան ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի ակտ է իրականացրել։ Դա խորը մտահոգությունն է առաջացնում և դա մեզ համար դատապարտելի է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Միաժամանակ նաև հայտնել են, որ ՌԴ Դեսպանությունը կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և … Read more

Գորտի աղիքներում հայտնաբերվել է քաղցկեղի դեմ պայքարի հզոր միջոց

Գիտնականները ճապոնական ծառագորտի աղիքային միկրոֆլորայում հայտնաբերել են անսպասելիորեն արդյունավետ հակաքաղցկեղային միջոց: Մկների վրա կատարված փորձերի արդյունքում մեկ բակտերիալ շտամը լիովին վերացրել է ուռուցքները և կանխել դրանց կրկնությունը՝ առանց էական կողմնակի ազդեցությունների: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Gut Microbes» ամսագրում: Հետազոտողները հիմք են ընդունել այն դիտարկումը, որ երկկենցաղներն ու սողունները չափազանց հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով։ Նրանք փորձարկել են … Read more

Պետական շահի և վերպետական կապիտալի հակասության աշխարհաքաղաքական հետևանքները

03.01.2026 | 15:03 Արևմտյան վերպետական կապիտալի ու գլոբալիստների համար աշխարհաքաղաքական լավագույն լուծումը միաբևեռ աշխարհն է, որի պայմաններում, ի հաշիվ «ոսկե միլիարդի» երկրներից տեխնոլոգիաներն ու աշխատատեղերը աղքատ, բայց բարձր մտավոր պոտենցիալով երկրներ տեղափոխելու, փողի կողմից փող գեներացնելու պրոցեսը կարելի էր կտրուկ կերպով ինտենսիվացնել։ Մի հանգամանք, որը, վերջին հաշվով, թուլացնում է գիտելիքի ու տեխնոլոգիաների աղբյուր հզոր ու հարուստ երկրներին, … Read more

ԱՄՆ-ը զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ. ՌԴ ԱԳՆ

Այսօր առավոտյան Միացյալ Նահանգները զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ։ Սա խորապես մտահոգիչ է և դատապարտելի․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Նման գործողությունները արդարացնելու համար օգտագործվող պատրվակները անհիմն են։ Գաղափարախոսական թշնամանքը հաղթել է գործնական պրագմատիզմին և վստահության ու կանխատեսելիության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու պատրաստակամությանը։ Ստեղծված իրավիճակում, առաջին հերթին, կարևոր է կանխել հետագա սրացումը … Read more

Իշխանության անօրինական գործողությունները մեր քաղաքացիներին արդար պայքարից չեն կանգնեցնի. Խաչիկ Գալստյան

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար: Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ … Read more

Հայաստանն այն երկրների շարքում է, որի քաղաքացիությունը 2024թ. ստացել են գերազանցապես ռուսաստանցիները

2025թ. առաջին 11 ամիսներին ավելի քան 97 հազար ռուսաստանցի ստացել է քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն այլ երկրներում, ինչը 12 հազարով պակաս է, քան 2024թ․։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։ «2025թ․ առաջին 11 ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներկայացրել են ավելի քան 97 հազար ծանուցում օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) … Read more

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայի դեմ ամերիկյան ռազմագործողությունը

ԱՄՆ իշխանությունները «Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի գործողություն են իրականացրել»՝ գերեվարելով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։  «Սա առաջացնում է խորը մտահոգություն և դատապարտում։ Այդպիսի գործողությունները հիմնավորող նախադրյալներն անհիմն են: Գաղափարականացված հակակրանքը գերակշռում էր գործնական պրագմատիզմին, վստահության և կանխատեսելիության հարաբերություններ կառուցելու պատրաստակամությանը»,- ասված է ՌԴ … Read more

2025 թվականը՝ AI-ի բեկումնային տարի

2025 թվականը նշանավորվել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի արագ զարգացումներով՝ նոր մոդելների թողարկումներով, գործակալական համակարգերի (agentic AI) առաջընթացով և մուլտիմոդալ կարողությունների ընդլայնմամբ: Տարեսկզբից մինչև վերջ մրցակցությունը սրվել է ԱՄՆ-ի և Չինաստանի առաջատար ընկերությունների միջև, ինչը հանգեցրել է բենչմարքերի նոր չափորոշիչների սահմանմանը: Տարեսկիզբը առանձնացել է չինական DeepSeek ընկերության առաջընթացով: Հունվարին թողարկված բաց կոդով DeepSeek R1 մոդելը, … Read more