Ինչն է փոխհատուցվում, ինչը՝ ոչ․ թոշակառուների համար ապահովագրության մեխանիզմը դեռ հստակ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

73-ամյա թոշակառու Անուշ Վարդանյանը պոլիկլինիկայից հեռանում է առանց հետազոտություններն անցնելու։ Ասում է՝ չգիտի, թե թվարկած ծախսերը առողջության համընդհանուր ապահովագրության դեպքում փոխհատուցվելո՞ւ են, թե՞ ոչ։  Անուշ Վարդանյանը դեկտեմբերին անգամ դիմել է քաղաքապետարան՝ առողջական ծախսերի համար աջակցություն ստանալու նպատակով։ Սակայն կառույցից հայտնել են՝ ֆինանսական աջակցություն ծրագիր չունեն։ «55 տարի աշխատել եմ դպրոցում, պետության գանձարանը ես գումար եմ … Read more

«Շուտով բենզինն էժանանալու է»․ Պապոյանը կանխատեսում է, գլխավոր դերերում նույն դեմքերն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանից 7600 տոննա նավթամթերքի նոր խմբաքանակ է Հայաստան ներմուծվում․ 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզելային վառելիք։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես առաջին դեպքում, այս անգամ ևս ներկրումն իրականացնում են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» և Սամվել Ալեքսանյանի կնոջ երբորորդու «Շիշա ուրլդ» ընկերությունները։ Ինչպե՞ս է ստացվել, որ բենզինի ներկրմամբ ու վաճառքով … Read more

Հիսուսին ինչո՞ւ ես մենակ թողել, պարո՛ն Փաշինյան, Հռոմի պապի հետ հանդիպես՝ քեզ ի՞նչ են ասելու․ սա ասելո՞ւ բան է․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների միջև վերջին շրջանում սրված հարաբերություններին, պետական մարմինների կողմից եկեղեցու սպասավորների վերաբերյալ «գործակալական» թղթերի հրապարակմանը և եկեղեցու հարկման անհրաժեշտությանը։ Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից բարձրաստիճան եկեղեցականների՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու վերաբերյալ ակնարկներին և հրապարակումներին, Բարսեղյանը նշել է, որ մեկ փաստաթուղթ … Read more

Արցախում 36 միլիոն դոլարի մարզադաշտի կառուցման համար Բաքուն պայմանագիր է կնքել Ալիևի  ընտանիքի հետ կապված ընկերության հետ

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ քննադատել է պետական ​​պաշտոնյաների շրջանում կոռուպցիան, երկրի Երիտասարդության և սպորտի նախարարությունը 36 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ։ OCCRP-ն գրում է, որ պետական ​​գնումների ռեգիստրի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը Արցախի Աղդամ քաղաքում ֆուտբոլային մարզադաշտի վերակառուցման 35,6 միլիոն դոլարի պետական ​​պայմանագիր է կնքել նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի … Read more

Ադրբեջանը չի՛ կարող պայթեցնել Թրամփի ծրագիրը․ Ալիևն ինքը կպայթի մի տուփ լուցկով, եթե մտքով դա անցկացնի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներին, ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությանը և դրանց հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։ Բնութագրելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային անկայունությունը՝ Մեհրաբյանը նշել է․ «Մենք հայտնվել ենք, այսպես ասենք, դեպքերի, հանգամանքների բերումով այդ փոթորկի աչքում, որտեղ լիակատար հանդարտություն է, բայց փոթորիկը այդ աչքից քիչ … Read more

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը

Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Կիդոբանի« առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով ՝ այրվում է առևտրի կենտրոնի խանութներից մեկը։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղում մոբիլիզացվել են հրշեջների և պարեկային ոստիկանության բրիգադները։

Աստված իր ողջ արդարությամբ ու ճշմարտությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեզ ամենքիս հետ է. Տեր Ասողիկը արձագանքել է եկեղեցու «բարենորոգման» հայտարարությանը միացած քահանաներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված աջակցող զանգերի և գրառումների համար, ինչպես նաև ընդգծելով Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հավատարմության և նվիրումի կարևորությունը։ Իր գրառման մեջ Տեր Ասողիկը վստահեցնում է, որ Հայոց Եկեղեցին ամուր է և կհաղթահարի առկա փորձությունները՝ ինչպես անցյալում։ Նա … Read more

Պապիկյանն այցելել է ևս մեկ զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նաև ՊՆ մեկ այլ զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Նախարար Պապիկյանը ծանոթացել է իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին»,- ասվում է հաղորդագրությունում: Այսօր Պապիկյանն այցելել էր ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման…

Բաքվից պնդում են, որ Մոսկվան սեպտեմբերին դադարեցրել է AZAL-ի ինքնաթիռի վթարի գործով հիմնական անձի դեմ գործը

Ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված AZAL ինքնաթիռի վթարի վերաբերյալ քրեական գործի փակումը Ռուսաստանում շարունակում է ռեկորդներ սահմանել իր անհեթեթությամբ։ Նման հրաարակում է արել ադրբեջանական իշխանամերձ Minval Politika-ն։ Լրատվականը պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել «հատուկ խորհրդակցություն» AZAL-ի ինքնաթիռի հետ կապված գործի վերաբերյալ։ Նիստը, որին մասնակցել … Read more

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը Նախիջևանում ձերբակալել է զինված տղամարդու, որին օտար երկրի օգտին լրտեսության մեջ են կասկածում

Ադրբեջանում բացահայտվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների  հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի «ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական և դիվերսիոն գործունեությունը բացահայտելու և կանխելու նպատակով» Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ֆարզալիև Սիյաֆաթի նկատմամբ … Read more