ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիների այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի

ԱՄՆ Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: «Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ սառեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ … Read more

Ամենաանբարոն պնդումն է, որ ընտրություններից առաջ են վերադարձել մեր հայրենակիցները, պետք է կես տարի՞ էլ մնային

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով 4 գերեվարված անձանց Հայաստան վերադարձին ու ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից հնչող կարծիքներին: «Ինչ եզրահանգման կարելի է գալ ընդդիմության այսօրվա գրառումներից ու հարցազրույցներից. «Րոպե առաջ պահվող անձիք պետք է վերադառնան Հայաստան» առավոտից-երեկո բղավողները 100 պատճառ են բերում, թե ինչն այնպես չէ: Բայց … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան, Նորավանից մինչև Կապան և Տաթև-Լծեն ճանապարհները ծանր մեքենաների համար փակ են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի … Read more

Ձյուն է տեղում․ ավտոճանապարհներին բուք է և մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 15 Հունվար, 2026 9:25 Հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ … Read more

Մարվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում առավոտյան հրդեհ էր բռնկվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՆԳՆ ոստիկանության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ «Հրդեհի մասին Փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել առավոտյան։ Մեկնել է մեկ մարտական հաշվարկ։ Կրակը մարված է, տուժածներ չկան»,- հայտնեցին վարչությունից։ Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։

Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 15 Հունվար, 2026 10:01 «Փաստ» օրաթերթը գրում է. Համաշխարհային կարգը գտնվում է արմատական վերափոխումների շեմին, երբ տասնամյակներ շարունակ ձևավորված միջազգային հարաբերությունների հիմնադրույթները՝ միջազգային իրավունքի գերակայությունը, ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը և դիվանագիտական լուծումների նախապատվությունը, աստիճանաբար թուլանում են և իրենց տեղը զիջում ուժի քաղաքականության վերադարձին։ Այս փոխակերպումը ոչ … Read more

Տաթև համայնքի Շինուհայրի երաժշտական դպրոցը վերանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայրի երաժշտական դպրոցը վերանորոգված է»,- գրել է վարչապետը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 58 դիտում

Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 15 Հունվար, 2026 10:32 «Փաստ» օրաթերթը գրում է. rybar.ru–ն «Ռուսաստան և Հայաստան. քաղաքական արդյունքներ – 2025» վերնագրով հոդվածում գրում է, որ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները շարունակեցին անցումը դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում։ Տարեվերջին ԵՄ-ն հայտարարեց 2026 թվականի ընտրություններում Հայաստանին օգնելու մասին՝ «պայքարել Ռուսաստանի միջամտության դեմ … Read more

Վիքիպեդիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ 15 Հունվար, 2026 10:36 ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը: 1855- Փարիզում հրատարակվել է «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր … Read more