Տարադրամի փոխարժեքը հունվարի 8-ին՝ ըստ ԿԲ տվյալների – Armenia Today

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 381,39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,36 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 445,43 դրամ (նվազել  է 0,76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,74 դրամ (աճել է 0,01 դրամով):

Սամվել Կարապետյանը աջակցել է Ստեփանակերտի պայթյունից տուժածներին և անհետ կորածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին։ «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել  Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին … Read more

Կաթողիկոսի քրոջ տղայի գործը դատարանում է

Քաղաքականություն Կաթողիկոսի քրոջ տղայի գործը դատարանում է Աջակցիր «Ա1+»-ին Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ տղայի գործը կքննի  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրանքի ՝    Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ( ըստ մեղադրանքի՝ Հայկ Պռոշյան), 2021 թվականին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի … Read more

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։  Հայաստանում շարունակում են … Read more

Հերքում է, որ Հ1-ի տնօրինության հետ խնդիրներ է ունեցել

Գրել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից: Թեմային անդրադառնալով, ԱրմԼուրը գրում է, որ ըստ  կայքի աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել: Կայքը նաև … Read more

Կոչ ենք անում Վաշինգտոնին անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Mariner» լցանավի առգրավումն ԱՄՆ զինված ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։ «ԱՄՆ զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, ինչպես նաև՝ անձնակազմի գերեվարումը, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան՝ միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև՝ նավարկության ազատության կոպիտ խախտում։ Սա նավի սեփականատիրոջ օրինական իրավունքների … Read more

Նավթի համար՝ միջուկային շանտաժ․ «Կարիբյան» նոր ճգնաժա՞մ է հասունանում

Ատլանտիկան վերածվում է ամենավտանգավոր ռազմածովային հակամարտության գոտու՝ Կարիբյան ճգնաժամից ի վեր։ Ռուսաստանը գնացել է աննախադեպ ռիսկի՝ Ատլանտիկա դուրս բերելով ատոմային սուզանավ և ռազմական նավերի խումբ՝ պաշտպանելու Marinera նավթատարին (նախկինում՝ «Bella 1»)։ Սա ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Մոսկվան քաղաքացիական նավի՝ այսպես կոչված «ստվերային նավատորմի» համար ձևավորում է լիարժեք ռազմական կոնվոյ ( պահակախումբ)՝ փաստացի … Read more

Բագրատ Սրբազանը չարիքից զերծ Հայաստան մաղթեց

Քաղաքականություն Բագրատ Սրբազանը չարիքից զերծ Հայաստան մաղթեց (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Մեղադրյալներից Բագրատ Սրբազանը բոլորին շնորհավորեց տոների առիթով եւ «Չարիքից զերծ Հայաստան» մաղթեց: Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք դատարանը պարզել է, թե ինչու նախորդ նիստին երկու մեղադրյալները չէին ներկայացվել դատարան, ինչի … Read more