ԵՄ ղեկավարները և Զելենսկին առաջընթաց են գրանցել Ուկրաինայում խաղաղության ծրագրի քննարկումներում. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջընթաց են գրանցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի քննարկման գործում։ Նա նշել է, որ զրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ, որն այդ պահին Ելիսեյան պալատում էր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին։  «Մենք միասնականորեն սատարում ենք խաղաղության … Read more

Հայհոյանքին հայհոյանքով չպատասխանելը չընկալել որպես թուլություն․ Փաշինյանը ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքն է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաեւ այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ … Read more

ԵՄ-ն և Հայաստանը գործընկերության նոր փաստաթուղթ կստորագրեն. Մարթա Կոս 

Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրամիությունը և Հայաստանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կստորագրեն գործընկերության նոր ռազմավարական օրակարգ, որը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա, ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման։ Այս մասին դեկտեմբերի 1-ին Բրյուսելում Հայաստանից ժամանած մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի հարցին, որը վերաբերում էր այդ … Read more

«Կընդունենք ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը». Մարթա Կոսը մանրամասներ է հայտնել վիզաների ազատականացման և ԵՄ աջակցության մասին

Դեկտեմբերի 3-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստում կընդունվի երկկողմ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններն այսօր «ավելի սերտ են, քան երբևէ», և անդրադարձավ մի քանի առանցքային ուղղությունների՝ վիզաների ազատականացումից մինչև անվտանգություն և ֆինանսական … Read more

Մեքենաներ են այրվել | Radar Armenia

Դեկտեմբերի 2-ին, ժամը 03։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ գերեզ¬մանատան ճանապարհին, կուտակած ճյուղեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է 03:35-ին, մարվել՝ 03:48-ին: Այրվել են «Hyundai» … Read more

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Հրազդանի տարածաշրջաններում և Միրաքից դեպի Արագած ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Մասիսի տարածաշրջանում՝ թույլ անձրև։ «Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և … Read more

Oդի ամսական ջերմաստիճանը դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայից պակաս

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։Դեկտեմբերին … Read more

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 2-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 382.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց առաջնության 1-ին խմբի հաղթողները – Armenia Today

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողները, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Առաջին տեղը գրավել է Անահիտ Մկրտչյանը, երկրորդը՝ Անի Ավետիսյանը, երրորդը՝ Աստղիկ Հակոբյանը։ Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են Սոնա Կրկյաշարյանը և Նելլի Ջալալյանը։ Մրցաշարի ավարտով ձևավորված արդյունքները հնարավորություն կտան եզրափակիչ փուլին մասնակցել լավագույն շախմատիստուհիներին։

Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News Դեկտեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ –00—ՅՄ