Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի ու սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են տարբեր ակումբներ Եվրոպայից ու Ռուսաստանից։ Այդ մասին հայտնել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրվում են ինչպես Ռուաստանի Պրեմիեր լիգայից, այնպես էլ Եվրոպայից։ Սակայն անուններ հայտնել չեմ կարող»,- գործակալի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։ Նաիր Թիկնիզյանն այս տարվա ամռանն է … Read more

Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետն ու կոմունալ բաժնի պետը

Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից: «Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ քիչ անց մանրամասներ կհայտնեն:

«Ենթադրենք՝ 50 սրբազանի բռնեց, բա վերջն ի՞նչ է անելու. սա արդեն թակարդն ընկած ֆշշացնող առնետի քայլ է, որն ընդունակ է ամեն ինչի՝ թռնելու, կծելու». Դավիթ Ամալյան

Դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին 2 ամսով կալանավորեց։ Արշակ սրբազանը երեկ էր ձերբակալվել։ Արշակ սրբազանին մեղադրում են 2018 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի խոսքով՝ այսօրվա … Read more

«777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1/1 հասցեում գործող «777» գիշերային ակումբում կռիվ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել … Read more

Պետությունը շփոթում է շոուն և բարձր մրցակցային սպորտը, իսկ սիմվոլիկ գնահատանքը տալիս է ոչ թե մեր իրական լեգենդներին, այլ PR-ի համար հարմար պատմություններին

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում երեկ հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է «WBL, WBF, UBO վարկածներով աշխարհի չեմպիոն» Յուրի Սաքունցին, մեր խորին համոզմամբ, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է։ Խոսքը ոչ թե WBC, WBA, IBF, WBO մակարդակի աշխարհի տիտղոսների մասին է, այլ երկրորդական, քիչ ճանաչված կազմակերպությունների գոտիների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի իրական էլիտայի հետ նույն … Read more

Վարչապետը կարևորել է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով: «Ես գիտեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում կամ ընդհանրապես վերջին տարիներին այս ոլորտում … Read more

ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել չօգտագործել ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար. Bloomberg

Քաղաքականություն 05.12.2025 | 18:23 Bloomberg-ի հետ զրուցած մի քանի եվրոպացի դիվանագետներ ասել են, որ Միացյալ Նահանգները փորձել է համոզել մի քանի եվրոպական երկրների՝ չաջակցել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման նախագծին 2026-2027 թվականներին Ուկրաինային օգնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով՝ Ուկրաինային տրամադրվող, այսպես կոչված, 90 միլիարդ եվրոյի «փոխհատուցման վարկի» համար ակտիվների (առաջին … Read more

Մեծ խառնակչություն. դեսպաններն ու ԱԱԾ-ն եկեղեցու դեմ աշխատելու հրահանգ ստացե՞լ են

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ քայլ, քաղաքական իմաստով՝ պարզ հաշվեհարդար է Արշակ Սրբազանին կալանավորելը՝ խորհրդարանական ընդդիմության համոզմամբ: Մայր Աթոռի՝ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված եպիսկոպոսաց ժողովից առաջ կանխատեսում էին Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները, որ նա նոր թափ կհաղորդի հակաեկեղեցական արշավին: Հատկապես, որ Բրյուսելը խոստացել է Հայաստանին 12 միլիոն եվրո տալ իբրև «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի … Read more

ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրել․ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի  

Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն (ԵԱՍՄ) աշխատակիցները աղբ են այրում: Այս մասին ահազանգել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ «Ցավոք, աչքիս, առաջին հերթին պետք է քաղաքապետարանի աշխատողներին բացատրել, որ դա ապօրինի է, դա պատժելի է, դա վնասակար է և դա քաղծկեղածին է: Բոլոր քաղաքացիները աղբի այրում տեսնելու դեպքում … Read more