Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ քայլ, քաղաքական իմաստով՝ պարզ հաշվեհարդար է Արշակ Սրբազանին կալանավորելը՝ խորհրդարանական ընդդիմության համոզմամբ: Մայր Աթոռի՝ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված եպիսկոպոսաց ժողովից առաջ կանխատեսում էին Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները, որ նա նոր թափ կհաղորդի հակաեկեղեցական արշավին: Հատկապես, որ Բրյուսելը խոստացել է Հայաստանին 12 միլիոն եվրո տալ իբրև «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի համար՝ այդպես քաղաքական ուղերձ հղելով՝ Փաշինյանը կարող է շարունակել ռեպրեսիաները: