ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի բյուջեն

Քաղաքականություն 04.12.2025 | 16:17 Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթն ընդունվեց ձայների 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել: Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ … Read more

Երևանի կենտրոնում եթևեկի փոփոխություն է նախատեսված

Դեկտեմբերի 6–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 6–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։ Դեկտեմբերի 6-ից Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց – Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ռուսաստանը ուկրաինացի երեխաներին արտաքսում է Հյուսիսային Կորեայի ճամբարներ

Ուկրաինացի որոշ երեխաներ, ենթադրաբար, տարվում և տեղակայվում են Հյուսիսային Կորեայի ճամբարներում, որոնք գտնվում են իրենց հայրենիքից 9000 կմ հեռավորության վրա: Ուկրաինացի իրավապաշտպան Կատերինա Ռաշևսկայան ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսում և հաղորդել երկու փաստաթղթավորված դեպքի մասին. «Տասներկուամյա Միշան՝ օկուպացված Դոնեցկի մարզից, և տասնվեցամյա Լիզան՝ Սիմֆերոպոլից, ուղարկվել են Հյուսիսային Կորեայի Սոնգդովոն ճամբար», – Կոնգրեսի անդամներին ասել է … Read more

Մի գիժ քարը գցեց փոսը, տասը խելոք չկարողացան հանել

04.12.2025 | 16:15 Փաշինյանը լավ բռնել է ընդդիմադիրների տամարը, ու սա տևում է արդեն 6-7 տարի. ելնում ԱԺ-ից մի մառազմատիկ միտք է արտանետում, մի շաբաթ բոլորն այդ միտքն են քննում ու դատում: Լավ չի՞: Ընտիր է, թույն, գժական, ու ինչքան մառազմատիկ՝ էնքան ավելի շատ են քննարկում ու քլնգում ու պատասխանում ու բարկանում ու հայհոյում ու եթեր ու … Read more

«Հիմա հասկանո՞ւմ եք` ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. ««Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժողականություն է տարածում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։Ամեն քողարկված բան ի վերջո բացահայտ է դառնում։Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ԻՐԱԿԱՆ օրակարգ են սպասարկում «Տասը տիրավները» և նրանց ԻՐԱԿԱՆ տերերը։Շատերս նույնիսկ հիմա՛ չենք … Read more

Մեկնարկել է «ԿիբեռՔվեստ 2025» դպրոցական մրցույթի հայտերի գրանցումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «ԿիբեռՔվեստ 2025» կիբեռանվտանգության մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։ Նախաձեռնությունը նախատեսված է հատկապես 6-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով և թվային անվտանգությամբ։ Մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան լուծելու թվային մարտահրավերներ, գլուխկոտրուկներ և տրամաբանական խնդիրներ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել աշակերտների վերլուծական մտածողությունը, ամրապնդել … Read more