Դեկտեմբերի 6–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 6–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Դեկտեմբերի 6-ից Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց – Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: