Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Կիպրոսի հասակակիցներին
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը B1 խմբի երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի հասակակիցներին (0-1)։ Նշենք, որ նախորդ երկու խաղերում ևս Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել էր Չեռնոգորիայի (0-5) և Սերբիայի (0-3) Մ-19 թիմերին։