Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել

Քաղաքականություն Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել Աջակցիր «Ա1+»-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջում է  փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատապարտել  3 տարվա ազատազրկման։  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել փաստաբանի գործով։ Մուշեղ Շուշանյանն  ամբաստանյալի աթոռին է հայտնվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՖԲ գրառման համար։ Նա մեղավոր է ճանաչվել  բռնություն գործադրելու հրապարակային … Read more

Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում երկրորդ փուլ չի լինի․ նոր ընտրություններ կկազմակերպվեն. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։   «Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասաց նա։ … Read more

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է․ Դատախազություն

Հասարակություն 03.12.2025 | 16:19 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն. արդարադատության նախարար

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը: Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում: «Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն … Read more

ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում…

Մայլի Սայրուսն ու Մաքս Մորանդոն նշանադրվել են

4 տարի հանդիպելուց հետո երգչուհի Մայլի Սայրուսն ու նրա սիրելին՝ երաժիշտ Մաքս Մորանդոն, նշանադրվել են: Այդ մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում տեղի ունեցած «Ավատար. կրակ եւ մոխիր» ֆիլմի պրեմիերային: Կարմիր գորգին լուսանկարվելիս Սայրուսն ամեն ինչ արել է, որ իր ադամանդե մատանին հայտնվի լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: People-ը հայտնում է, որ մատանին պատվերով … Read more

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի. News.am – 5tv

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչները ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Պակիստանի դեսպանություն բացելու ուղղությամբ: Ըստ մեր դիվանագիտական աղբյուրի՝ դեսպանության բացումը նախատեսվում է հաջորդ տարի: Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որտեղից չեն հերքել լուրը: «Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ … Read more