Միրնոգրադում շրջափակված է ավելի քան 1000 ուկրաինացի զինվոր. Bild

Գերմանական Bild-ը, հղում անելով Միրնոգրադում տեղակայված ուկրաինացի զինվորներից մեկին, հաղորդում է, որ այնտեղի զորքերը գտնվում են կրիտիկական իրավիճակում և օգնություն են խնդրում։ Սակայն ռոտացիան անհնար է. ռուսական բանակը կտրել է ցամաքային ճանապարհները։ «Իրավիճակը, անկեղծ ասած, կրիտիկական է։ Լոգիստիկան իրականացվում է բացառապես անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտացված համակարգերի միջոցով։ Նույնիսկ սննդի մատակարարումը խնդիր է։ Շատ … Read more

Արցախի ամբողջական հանձնման միակ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է

03.12.2025 | 16:28 Տևական ժամանակ բանակցային փաթեթի հրապարակման «սպառնալիքը» բերանի ծամոն դարձրածները այսօր հրապարակեցին Արցախի բանակցային փաթեթի որոշ փաստաթղթեր։ Եթե ավելի լուրջ՝ դրանք բանակցությունների գործընթացից ծաղկաքաղ արված ինչ-որ ֆրագմենտներ էին, որոնք ներկայացվել էին փաշինյանական ռենտգենով անցնելուց հետո: Ի դեպ՝ ԵԱՀԿ-ի թղթեր դրանք ընդամենը համարելը ծիծաղել է, քանզի տարբեր գրքերից, նախկին նախագահների ելույթներից մեջբերված դրվագներ են: Անկեղծ ասած՝ … Read more

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի` Երևանյան, Սախարովի, Շահումյան, Բաղրամյան, Ս.Պողոսյան, Սպանդարյան, Կոմիտասի, Կամոյի, Մռավյան, Է. Պողոսյան, Իսահակյան և Տեր-Գաբրիելյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Եթե գտել եք վրիպակ, … Read more

Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել

Քաղաքականություն Գլխավոր դատախազը պահանջում է փաստաբանին  ազատազրկել Աջակցիր «Ա1+»-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջում է  փաստաբան Մուշեղ Շուշանյանին դատապարտել  3 տարվա ազատազրկման։  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել փաստաբանի գործով։ Մուշեղ Շուշանյանն  ամբաստանյալի աթոռին է հայտնվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՖԲ գրառման համար։ Նա մեղավոր է ճանաչվել  բռնություն գործադրելու հրապարակային … Read more

Առաջին փուլում մեծամասնություն չձևավորվելու դեպքում երկրորդ փուլ չի լինի․ նոր ընտրություններ կկազմակերպվեն. Գալյան

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլի, այլ լինեն նոր ընտրություններ,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։   «Որպեսզի ավելի մեծ հնարավորություն ստեղծենք քաղաքական ուժերին համախմբվելու երկրորդ ընտրություններին»,– ասաց նա։ … Read more

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պետությանը պատճառված վնասից շուրջ 868 միլիոն դրամը վերականգնվել է․ Դատախազություն

Հասարակություն 03.12.2025 | 16:19 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը: ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն. արդարադատության նախարար

Ինձ համար խիստ ցանկալի է, որ քիչ մարդիկ կալանավորվեն: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Ես խնդիր եմ համարում, որ շատ է կիրառվում խափանման միջոց կալանքը»,- ասաց նախարարը: Արդարադատության նախարարը չի կարծում, որ դատավորները քաղաքական նպատակներով են կալանքի որոշումներ կայացնում: «Եթե պարզվի, որ որևէ դատավոր քաղաքական նպատակներով է իր գործառույթներն … Read more